20:15 13.06.2023
Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ուսումնական կենտրոն, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման հերթական քննությունների ընթացքին։
Նախարարը պատասխանել է զինծառայողներին հետաքրքրող հարցերին և մաղթել քննությունների բարեհաջող ընթացք ու բարձր արդյունքներ։
Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել քննական այս փուլը, հնարավորություն կընձեռվի` ավելի լավ պատրաստվելու և կրկին ցուցադրելու իրենց կարողությունները։
Ատեստավորման հանձնաժողովի անդամները նախարարին զեկուցել են քննությունների ընթացքի և նախնական արդյունքների վերաբերյալ։
Այնուհետև պաշտպանության նախարարը շրջել է ուսումնական կենտրոնի լսարաններում, հետևել ստորաբաժանումների պարապմունքներին, զրուցել դասընթացների մասնակիցների հետ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ՊՆ ուսումնական կենտրոնում գտնվող «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր զինծառայողների հետ,
խոսել ծրագրի գործնական փուլի, հանձնաժողովի ուշադիր և պատշաճ աշխատանքի մասին՝ ընդգծելով, որ հատուկ հսկողություն է սահմանված ատեստավորման օբյեկտիվ, թափանցիկ անցկացման համար:
Նախարար Պապիկյանը զինծառայողներին հորդորել է ջանք չխնայել՝ քննություններում գերազանց գնահատականներ ստանալու համար:
21:33 12.07.2025
Մակրոնը հայտարարել է, որ Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն» Ֆրանսիայի կազմումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Նոր Կալեդոնիայի ֆրանսիական անդրծովյան տարածքը կդառնա «նոր պետություն» հանրապետության կազմում։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Հանրապետության կազմում Նոր Կալեդոնիայի պետությունը վստահության վրա դրված խաղադրույք է», – գրել է նախագահը X-ում։ Ինչպես հաղորդում է Les Nouvelles Calédoniennes […] ...
21:22 12.07.2025
Al Arabiya. Ուիթքոֆը դեռևս չի մասնակցել Գազայի շուրջ բանակցություններինԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը դեռևս չի մասնակցում Կատարի մայրաքաղաքում ընթացող Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ Ուիթքոֆը պլանավորում է Դոհա ժամանել միայն այն ժամանակ, երբ խորհրդակցությունները հասնեն իրենց եզրափակիչ փուլին։ Հեռուստաալիքը հավելել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այժմ փոփոխություններ է կատարում ՄԱԿ-ի միջոցով անկլավին տրամադրվելիք մարդասիրական օգնության […] ...
21:11 12.07.2025
Իսրայելական ինքնաթիռը հարվածել է լիբանանցի տանը և սպանել կնոջըԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է բնակելի շենքին Լիբանանի հարավում գտնվող Խիյամ շրջանում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը։ «Խիյամի շրջանում գտնվող տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելի բանակը շաբաթ օրը հայտարարեց, որ Լիբանանի Խիյամ շրջանում […] ...
21:00 12.07.2025
Փաշինյան-Ալիև հանդիպումը, խաղաղության գործընթացը, ԱՄՆ ակտիվությունը. Սուրեն ՍարգսյանԱբու Դաբիում այս շաբաթ տեղի ունեցած Փաշինյան- Ալիև հանդիպումը նոր քննարկումների տեղիք տվեց: Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական գնահատեց հանդիպումն ու նշեց, որ Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք է: Այս ընթացքում ակտիվություն ցուցաբերեց նաև ԱՄՆ-ը: Ի՞նչ տեղաշարժերի հնարավորություն է տալիս այս հանդիպումը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:53 12.07.2025
AFP. Թուրքիան ձերբակալել է ամսագրի խմբագրին՝ մարգարեների ծաղրանկարի համարԹուրքական «Լեման» երգիծական ամսագրի գլխավոր խմբագիրը, որը նախկինում հրապարակել էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը, ձերբակալվել է Ֆրանսիայից Թուրքիա վերադառնալուն պես, հաղորդում է Agence France-Presse-ը։ Հունիսի վերջին Թուրքիայում «Լեմանի» խմբագրության դեմ հետաքննություն էր սկսվել՝ Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը հրապարակելու համար, չորս մարդ ձերբակալվել էր, հրատարակչության գրասենյակի դիմաց բողոքի ցույց էր անցկացվել, անկարգություններ էին սկսվել, իսկ հավատացյալները սոցիալական ցանցերում […] ...
20:41 12.07.2025
Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձՄայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...