Շուրջ 40.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, ինչպես նաև խաբեությամբ 5000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Շուրջ 40.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, ինչպես նաև խաբեությամբ 5000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

17:20 14.06.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնը, 78.000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ մեղադրվող ամուսիններ Ա. Ջ.-ի և Ա. Հ.-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես՝ նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցումն ու քրեական վարույթի կարճումը իրավասու պաշտոնատար անձանց միջոցով ապահովելու համար հիշյալ մեղադրյալներից պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակում Ա. Ջ.-ն և Ա. Հ.-ն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ընդհանուր ծանոթ Գ. Մ.-ի միջնորդությամբ, 2022 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում քննիչ Վ. Ա.-ին մաս-մաս տվել են ընդհանուր 11.305.982 ՀՀ դրամին համարժեք 27.800 ԱՄՆ դոլար և 1.840.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀԿԳ քննիչ Վ. Ա.-ն իր զբաղեցրած պաշտոնից բխող հեղինակությունն ու կապերն օգտագործելով Ա. Հ.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս վարած ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում Ա. Հ.-ին չկալանավորելու համար, նրա կնոջից՝ Ա. Ջ.-ից, պահանջել է 15.000 ԱՄՆ դոլար կաշառք: Ա. Ջ.-ն, սակարկելով պահանջված գումարի չափը, Վ. Ա.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել նրան 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին: Այնուհետև՝ 2022 թվականի հուլիսի 23-ին, քննիչը ստացել է պայմանավորված կաշառքի գումարը:

Բացի այդ, վերը նշված քրեական վարույթի շրջանակում Ա. Ջ.-ի և Ա. Հ.-ի ցուցմունքները «մշակելու» համար ՀԿԳ քննիչ Վ. Ա.-ն նրանցից պահանջել և ստացել է ևս 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Կ. Խ.-ից խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ քննիչ Վ. Ա.-ն 2022 թվականի օգոստոսին հանդիպել է Կ. Խ.-ին և վերջինիս հավաստիացրել, թե իբր իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կարող է աջակցել պաշտոնատար անձին կաշառք տալու դիմաց նրա թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելուն: Ընդունելով պաշտոնատար անձին կաշառք տալու առաջարկը՝ Կ. Խ.-ն համաձայնվել և Գ. Մ.-ի միջոցով քննիչին է տվել 5.000 ԱՄՆ դոլար, որն էլ քննիչը խաբեությամբ հափշտակել է:

Այսպիսով՝ Վ. Ա.-ն վերը նշված անձանցից ստացել է ընդհանուր շուրջ 40.000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև խաբեությամբ հափշտակել 5000 ԱՄՆ դոլար:

29.05.2023 թվականին Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով /2 դրվագ/, 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Ա. Ջ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա. Հ.-ին՝ 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Կ. Խ.-ին՝ 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Գ. Մ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով և 44-437-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Աբովյան քաղաքում

21:53 12.07.2025

Հրդեհ Աբովյան քաղաքում

Հուլիսի 12-ին, ժամը 14:55-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 16:11-ին: Այրվել է մոտ 100 […] ...

CNN. Գաղտնի ծառայությունը չի պատժվել Բատլերում Թրամփի մահափորձից հետո

21:46 12.07.2025

CNN. Գաղտնի ծառայությունը չի պատժվել Բատլերում Թրամփի մահափորձից հետո

ԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփին 2024 թվականի հուլիսին մահափորձի ժամանակ պաշտպանած գաղտնի ծառայության ղեկավարներն ու գործակալները պատասխանատվության չեն ենթարկվել նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ թույլ տրված սխալների համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գաղտնի ծառայության պաշտոնյաները հայտարարում են, որ չափազանց հիասթափված են Փենսիլվանիա նահանգի Բատլեր քաղաքում մահափորձի արձագանքից։ Չնայած ծառայության այն ժամանակվա ղեկավար […] ...

Մակրոնը հայտարարել է, որ Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն» Ֆրանսիայի կազմում

21:33 12.07.2025

Մակրոնը հայտարարել է, որ Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն» Ֆրանսիայի կազմում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Նոր Կալեդոնիայի ֆրանսիական անդրծովյան տարածքը կդառնա «նոր պետություն» հանրապետության կազմում։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Հանրապետության կազմում Նոր Կալեդոնիայի պետությունը վստահության վրա դրված խաղադրույք է», – գրել է նախագահը X-ում։ Ինչպես հաղորդում է Les Nouvelles Calédoniennes […] ...

Al Arabiya. Ուիթքոֆը դեռևս չի մասնակցել Գազայի շուրջ բանակցություններին

21:22 12.07.2025

Al Arabiya. Ուիթքոֆը դեռևս չի մասնակցել Գազայի շուրջ բանակցություններին

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը դեռևս չի մասնակցում Կատարի մայրաքաղաքում ընթացող Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ Ուիթքոֆը պլանավորում է Դոհա ժամանել միայն այն ժամանակ, երբ խորհրդակցությունները հասնեն իրենց եզրափակիչ փուլին։ Հեռուստաալիքը հավելել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այժմ փոփոխություններ է կատարում ՄԱԿ-ի միջոցով անկլավին տրամադրվելիք մարդասիրական օգնության […] ...

Իսրայելական ինքնաթիռը հարվածել է լիբանանցի տանը և սպանել կնոջը

21:11 12.07.2025

Իսրայելական ինքնաթիռը հարվածել է լիբանանցի տանը և սպանել կնոջը

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է բնակելի շենքին Լիբանանի հարավում գտնվող Խիյամ շրջանում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը։ «Խիյամի շրջանում գտնվող տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելի բանակը շաբաթ օրը հայտարարեց, որ Լիբանանի Խիյամ շրջանում […] ...

Փաշինյան-Ալիև հանդիպումը, խաղաղության գործընթացը, ԱՄՆ ակտիվությունը. Սուրեն Սարգսյան

21:00 12.07.2025

Փաշինյան-Ալիև հանդիպումը, խաղաղության գործընթացը, ԱՄՆ ակտիվությունը. Սուրեն Սարգսյան

Աբու Դաբիում այս շաբաթ տեղի ունեցած Փաշինյան- Ալիև հանդիպումը նոր քննարկումների տեղիք տվեց: Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական գնահատեց հանդիպումն ու նշեց, որ Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք է: Այս ընթացքում ակտիվություն ցուցաբերեց նաև ԱՄՆ-ը: Ի՞նչ տեղաշարժերի հնարավորություն է տալիս այս հանդիպումը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP