19:29 14.06.2023
Հունիսի 14-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել Արագածոտնի մարզում հրավիրված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստին։
Բացման խոսքով են հանդես եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը եւ Արագածոտնի մարզպետը։ Սարգսյանը փաստել է, որ ոստիկանական համակարգում կին ծառայողների ներկայացվածության ապահովումը Կառավարության համար այս ոլորտի առաջնահերթություններից է։ Ըստ այդմ՝ համատեղ ջանքերով մշակվել է կանանց ներգրավման խթանմանը միտված հայեցակարգ և գործողությունների ծրագիր, որը հետևողականորեն կենսագործվում է։
Փոխնախարարը նշել է, որ իրականացվելու է կին դիմորդների նպատակային ընդունելություն, որին ընդառաջ իրականացվել են նախագրանցման գործընթաց և հանրապետական մակարդակով իրազեկման միջոցառումներ։ Արդյունքում՝ շուրջ 900 կանայք և աղջիկներ հետաքրքրություն են ցուցաբերել գործընթացի նկատմամբ։ Սարգսյանը փաստել է, որ նախագրանցումը նպատակ ուներ հասկանալ առկա իրավիճակը, դիմելու ցանկություն ունեցողների ընդհանուր պատկերը, նրանց հետ զրույցների միջոցով վեր հանել խնդիրները, լուծումներ տալ դրանց, ապա նոր միայն հայտարարել նպատակային ընդունելություն։ Միաժամանակ, նա հստակեցրել է, որ լուծումները նպատակ ունեն ոչ թե կին դիմորդների համար սահմանել արտոնություններ, այլ վերացնել այն խոչընդոտները, որոնք կարող են ստեղծել անհավասար պայմաններ՝ այդպիսով ապահովելով հավասար հնարավորություններ թե՛ արական, թե՛ իգական սեռի դիմորդների համար։
«Խորհրդի անդամների հետ ՆԳՆ-ն թիրախավորել է հատկապես կին ծառայողների ներգրավվածության խթանման թեման, և օրինակը եղել է հենց պարեկային ծառայությունը, որպեսզի մենք կարողանանք այս ծառայության օրինակով հասկանալ, թե ինչպես կարելի է բարձրացնել կանանց ներգրավվածության մակարդակն այստեղ, և ըստ այդմ, տարածել հաջողված փորձը ամբողջ ոստիկանական համակարգում»,- նշել է Արփինե Սարգսյանը:
Արփինե Սարգսյանը հավելեց նաև, որ ոլորտի խնդիրներին ավելի հանգամանալից ծանոթանալու և նպատակային ընդունելությանը պատշաճ պատրաստվելու համար իրականացվել են ֆոկուս խմբային քննարկումներ, իսկ Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված «Եղիր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակներում ուղերձներով հանդես են եկել տարբեր ոլորտներում էական ներդրում ունեցած մի շարք կին գործիչներ և միջազգային գործընկերներ, որոնք բարձր են գնահատել կանանց դերակատարությունը բոլոր ոլորտներում: Այս ուղերձների շնորհիվ է նաև, որ կանանց իրավունքների թեման ավելի լսելի է դարձել հանրությանը:
«Թեմայի հետ կապված ՆԳՆ-ն իրականացրել է նաև «Եղիր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը, որի շրջանակներում իրականացրել ենք մի շարք իրազեկման միջոցառումներ թե՛ Երևանում, թե՛ ամբողջ հանրապետությունում: Այս տեսանկյունից շատ կարևորում եմ հատկապես մարզային մակարդակներում քննարկումները, քանի որ այստեղ ևս կարողացանք գույքագրել մի շարք խնդիրներ, իրականացրինք տվյալների հավաքագրում կին դիմորդների և ըստ այդմ կարողացանք ապահովել նախագրանցման պրոցեսի արդյունավետությունը»,- ասել է Արփինե Սարգսյանը:
Խորհուրդը բարձր է գնահատել կատարված աշխատանքը՝ հայտնելով գործընթացներին աջակցելու պատրաստակամություն:
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...