Ադրբեջան իմ մուտքի արգելքը կանդրադառնա Բեռլին-Բաքու հարաբերությունների վրա․ Վայլեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+32.09 oC

Ադրբեջան իմ մուտքի արգելքը կանդրադառնա Բեռլին-Բաքու հարաբերությունների վրա․ Վայլեր

19:00 25.08.2018

«Բունդեսթագի» պատգամավոր Ալբերտ Վայլերը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ պաշտոնական Բաքվի որոշումը՝ արգելել «Բունդեսթագի» պատգամավորի՝ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամի մուտքն Ադրբեջան, իր ազդեցությունը կունենա գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Նա Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ է, 2013 թվականից Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ «Բունդեսթագի» պատգամավոր: Վայլերն ընդգրկված էր կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում: Պատվիրակությունն այցելեց Թբիլիսի, Երևան, իսկ այսօր առավոտյան մեկնեց Բաքու: Գերմանիայի կանցլերի հարավկովկասյան այցի նախօրեին պաշտոնական Բաքուն արգելեց Ալբերտ Վայլերին՝ մուտք գործել Ադրբեջան, պատճառաբանելով, թե նա ժամանակին այցելել է Ղարաբաղ՝ առանց Բաքվի թույլտվության: Վայլերը մնաց Երևանում, իսկ գերմանական պատվիրակությունը Բաքու մեկնեց առանց նրա:

«Այո՛, դա [պաշտոնական Բաքվի որոշումը] անդրադառնալու է գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա, այն միանշանակ իր ազդեցությունն է ունենալու: Եվ եթե հետևել եք՝ գերմանական ԶԼՄ-ների միջոցով արդեն իսկ այդ ազդեցությունը նկատելի է դառնում»,- «Ազատությանն» ասել է գերմանացի պատգամավորը:

Ըստ Վայլերի՝ պարզ չէ, թե նման քայլով Ադրբեջանն ինչ ուղերձ է ցանկանում հղել:

«Այդ մասին պետք է հարցնել Ալիևին: Ալիևը խոչընդոտում է երկխոսությունը՝ արգելելով այն մարդկանց մուտքն Ադրբեջան, ովքեր եղել են Լեռնային Ղարաբաղում: Որպեսզի համապարփակ պատկերացում կազմեմ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, ես պետք է ծանոթանամ ոչ միայն հայկական տեսակետներին, այլև պետք է այցելեմ Ադրբեջան ու այնտեղ լսեմ մարդկանց տեսակետը, ներկա լինեմ քննարկումներին: Ինձ զրկեցին այդ հնարավորությունից։ Արգելել իմ մուտքն Ադրբեջան այն պատճառով, որ եղել եմ Լեռնային Ղարաբաղում, դա չի բխում ժողովրդավարության սկզբունքներից»,- ասել է նա:

Վայլերի խոսքով՝ որևէ պատճառ չկա, որպեսզի ինքը կրկին չայցելի Ստեփանակերտ, թեև իր նոր այցելության հստակ ժամկետներ դեռևս չկան:

«[Պաշտոնական Բաքվի այս որոշմանը] Գերմանիայի իշխող ուժի ներսում տարբեր էին արձագանքները: Մասնավորապես, պահպանողականներն ասացին, որ պետք է չեղարկել Անգելա Մերկելի այցն Ադրբեջան: Կային այնպիսիք, ովքեր նշեցին՝ եթե չգնանք Ադրբեջան, կզրկվենք ղարաբաղյան հարցի կարգավորմանը մասնակցություն ունենալու հնարավորությունից, իսկ Գերմանիան աջակցում է այդ խնդրի խաղաղ կարգավորմանը: Ուստի՝ մենք պետք է գնանք: Խոսեցի նաև կանցլեր Անգելա Մերկելի հետ, ի վերջո որոշեցինք գնալ Բաքու, խոսել, որպեսզի ցույց տանք, որ շահագրգռված ենք ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմամբ»,- ասել է Վայլերը:

Անդրադառնալով երեկ Երևանում կայացած հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններին՝ Ալբերտ Վայլերն ասաց, թե գերմանական պատվիրակության կազմում արձագանքը «միայն դրական է»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններին

23:26 30.07.2025

Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Ստեփանավանի բժշկական կենտրոնն էր։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Չնախատեսված այցերը, թերևս, թույլ են տալիս ամենաօբյեկտիվ կերպով ծանոթանալ բժշկական կենտրոնի առօրյա աշխատանքին ու տիրող մթնոլորտին։ Նախարարը Ստեփանավանի բժշկական կենտրոնում եղել է բոլոր բաժանմունքներում, ծանոթացել տրամադրվող բուժծառայության ծավալին, հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել այստեղ բուժում […] ...

Հայաստանն ու Եթովպիան դիտարկում են զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

23:14 30.07.2025

Հայաստանն ու Եթովպիան դիտարկում են զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ադիս Աբեբայում հանդիպել է Եթովպիայի զբոսաշրջության նախարար Սելամավիտ Կասսայի հետ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են մշակութային զբոսաշրջության, բնական ժառանգության պահպանման և զբոսաշրջային հոսքերի խթանման […] ...

«Ինտերը» խոշոր առաջարկ է արել «Ատալանտային»

23:07 30.07.2025

«Ինտերը» խոշոր առաջարկ է արել «Ատալանտային»

«Ինտերը» քայլեր է ձեռնարկում` «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ինտերը» նիգերիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար Բերգամոն ներկայացնող ակումբին առաջարկել է 42 միլիոն եվրո։ «Ատալանտան» ևս 3 միլիոն եվրո կարող է պարգևավճար ստանալ։ Ակումբների բանակցությունները շարունակվում են։ 27-ամյա ֆուտոբլիստն «Ատալանտայում» հանդես է գալիս 2022 թ. օգոստոսից, 118 […] ...

ՌԴ իրավապահներն արշավ են սկսել ադրբեջանցի խոշոր գործարարների դեմ․ մի քանիսին Ալիևն ապաստան է տվել

22:57 30.07.2025

ՌԴ իրավապահներն արշավ են սկսել ադրբեջանցի խոշոր գործարարների դեմ․ մի քանիսին Ալիևն ապաստան է տվել

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել: Ռուսաստանի իրավապահները արշավ են սկսել Իլհամ Ալիևին մտերիմ ադրբեջանցի խոշոր գործարարների դեմ: Ալիևի դստեր նախկին սկեսրայր՝ միլիարդատեր Արաս Ագալարովը, ըստ որոշ տեղեկությունների փախուստի է դիմել Մոսկվայից ու թաքնվել է Բաքվում: Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, և արդյո՞ք Ալիևին հերթական անգամ հաջողվել է փախցնել իրեն հավատարիմ օլիգարխներին ռուս իրավապահներից: Թեմային […] ...

Ջրվեժի կամրջի մոտ բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը․ վերջինս մի քանի մետր թռնելով՝ հայտնվել է կամրջի տակ և բախվել «Chevrolet»-ին․ կա վիրավոր

22:47 30.07.2025

Ջրվեժի կամրջի մոտ բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը․ վերջինս մի քանի մետր թռնելով՝ հայտնվել է կամրջի տակ և բախվել «Chevrolet»-ին․ կա վիրավոր

Հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ձորաղբյուր–Երևան ավտոճանապարհի Ջրվեժի կամրջի մոտ, Արտաշատի խճուղում, բախվել են «Mercedes» և «Opel» ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի անկյունային հատվածի հողերին, ապա մի քանի մետր թռնելով՝ հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհին՝ բախվելով «Chevrolet Niva»-ին։ Վթարի […] ...

«Մանչեսթեր Սիթին» 31 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

22:35 30.07.2025

«Մանչեսթեր Սիթին» 31 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

«Մանչեսթեր Սիթին» գնել է դարպասապահ Ջեյմս Թրաֆորդի տրանսֆերային իրավունքը «Բարնլիից», հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Մանչեսթեր Սիթին» անգլիացի դարպասապահի տեղափոխության համար վճարել է 31,2 միլիոն եվրո։ 22-ամյա Թրաֆորդը «Բարնլիում» էր 2023թ. հուլիսից, 74 խաղից 33-ում նա դարպասն անառիկ է պահել։ 2015-2023թթ. նա […] ...

BACK_TO_TOP