Ուգանդայից 123-ամյա կույսը խոստովանել է, որ երազում է հանդիպել իր սիրուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+23.09 oC

Ուգանդայից 123-ամյա կույսը խոստովանել է, որ երազում է հանդիպել իր սիրուն

08:23 20.06.2023

Ռուանդայից 123-ամյա կույս Թերեսիա Նիրակաջումբան խոստովանել է, որ երազում է հանդիպել իր սիրուն։ Նա պատմել է իր երկար միայնակ կյանքի և կատարյալ տղամարդ գտնելու ցանկության մասին Afrimax անգլերեն YouTube ալիքում հրապարակված տեսանյութում։

Կինը դաստիարակվել է խիստ կանոններով՝ փեսային պետք է նվիրեին ծնողները, սակայն նրանք երբեք չեն արել։ Նա երբեք ոչ ոքի չի սիրել։ Սակայն հույսը, որ նրա համար իդեալական տղամարդ կգտնվի, մինչ օրս չի մարել։

«Իմ մշակույթում աղջիկներին արգելվում էր մենակ մնալ տղամարդու հետ: Դա դարձավ իմ կյանքի սկզբունքը։ Որոշեցի մենակ ապրել, նույնիսկ այն ժամանակ, երբ ծնողներս ու ընտանիքս ինձ խնդրեցին ամուսնանալ», – ասել է նա:

Նիրակաջումբան հավելել է, որ երկար տարիներ երազել է հանդիպել մեկին, ով կսիրի իրեն և «կգրկի իր հոգին»: Միաժամանակ մենակությունը նրա մեջ վախ է սերմանել տղամարդկանց հանդեպ, և միայն երբ մեծացել է, ազատվել է վախից, խոստովանել է կինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր

12:41 21.05.2025

«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողով: Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, հանրակրթական պետական չափորոշչի ներդրման գործընթացում միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը և խթանել մասնագիտական զարգացումը: Համաժողովի հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի 31-ին` ժամը 10.00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Ալ. […] ...

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումը

12:31 21.05.2025

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում: Տեղեկությունն իրացվեց մայիսի 18-ին: Ժամը 14.15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 12 […] ...

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Լավրովին

12:25 21.05.2025

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Լավրովին

Ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: Նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»: ...

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծին

12:23 21.05.2025

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծին

Իրանի խորհրդարանը (մեջլիսը) հաստատել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին օրինագիծը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ «Խորհրդարանի անդամները հաստատել են Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին օրենքի նախագծի ընդհանուր դրույթները», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի […] ...

Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք Սպիտակում

12:14 21.05.2025

Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք Սպիտակում

Աշակերտ-փրկարարների երբևէ հանդիպե՞լ եք: Մենք ոչ միայն հանդիպեցինք, այլև ականտես եղանք, թե ինչպես են Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները հրշեջ-փրկարար ջոկատի հետ ուսումնական վարժանք իրականացնում՝ զարգացնելով ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունները։ Ցուցադրական վարժանքին հետևում են ՆԳ նախարարության, ոստիկանության ներկայացուցիչները, Լոռու մարզային փրկարար վարչության ղեկավար կազմը , մանկավարժներ, հյուրեր: Սա սովորական […] ...

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել

12:07 21.05.2025

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել: Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ դատարանի որոշումը կատարվել է այսօր առավոտյան։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 08:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել է անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության երկու […] ...

BACK_TO_TOP