22:26 20.05.2025
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան խոսել է Ռուսաստանի թիմի դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին, հաղորդում է Sport24-ը:
«Այս պահին Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի թիմերի դեմ խաղերի վերաբերյալ ոչինչ որոշված չէ։ Մեր ֆեդերացիան որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել»,- ասել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի հաղորդակցության բաժնի տնօրեն Նիկոլաս Նովելոն:
16:45 30.07.2025
Դոնարումայի ապագան ՊՍԺ-ում շարունակում է մնալ հարցականի տակԻտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ապագան Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ում շարունակում է մնալ հարցականի տակ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը: Նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ կողմերի բանակցությունները մտել են փակուղի, և ՊՍԺ-ն գործուն քայլեր է ձեռնարկում՝ նոր դարպասապահ ձեռք բերելու համար: Փարիզյան ակումբը մոտ է «Լիլից» Լյուկ Շևալյեի տրանսֆերային իրավունքը 40 միլիոն եվրոյով գնելուն: […] ...
16:33 30.07.2025
WP. Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժը կարող է լինել աշխարհում վեցերորդ ամենաուժեղըԿամչատկայում տեղի ունեցած 8.7 մագնիտուդով երկրաշարժը կարող է դառնալ աշխարհում գրանցված վեցերորդ ամենաուժեղ երկրաշարժը, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներին։ «Սրանք նախնական տվյալներ են, որոնք ծառայությունը կարող է հետագայում վերանայել», – նշում է հրատարակությունը։ Ըստ The Washington Post-ի՝ աղետի պատճառած վնասը գնահատելու համար կպահանջվեն «օրեր և ամիսներ»։ Պատմության մեջ […] ...
16:22 30.07.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Կոմիտասի պողոտայում․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 27-ին Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել առանց հաշվառման հասցեի 50-ամյա տղամարդ։ Նա ապրիլի 23-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ ...
16:11 30.07.2025
Ժոաու Ֆելիքսը պաշտոնապես դարձավ «Ալ Նասրի» ֆուտբոլիստՊորտուգալիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիքսը տեղափոխվել է «Ալ Նասր», հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը: Transfermarkt-ի հաղորդմամբ՝ «Ալ Նասրը» գործարքի համար վճարել է 30 միլիոն եվրո: Սաուդյան ակումբի և պորտուգալացի ֆուտբոլիստի միջև պայմանագրից մանրամասներ հայտնի չեն: Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ալ Նասրում» Ժոաու Ֆելիքսը կստանա տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ: ...
16:00 30.07.2025
Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող օրենսդրության լավարկումը՝ ՆԳՆ-ում ընթացող համապարփակ բարեփոխումների առանցքային բաղադրիչներից․ հանրային քննարկումՕպերատիվ-հետախուզական գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայումն ու կատարելագործումը ՆԳ նախարարության ոստիկանությունում իրականացվող համապարփակ բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված առանցքային բաղադրիչներից է։ Այն ենթադրում է վերանայել օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտը և մշակել լիովին նոր օրենսդրական փաթեթ։ Այդ նպատակով ՆԳ նախարարությունն ու Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը համատեղ իրականացրել են փորձագիտական գնահատում՝ նախանշելով օրենսդրության լավարկմանը վերաբերող ուղիները։ Նախաձեռնության շրջանակներում հուլիսի 24-ին տեղի է […] ...
15:50 30.07.2025
Ինդոնեզիայի ափամերձ շրջաններում հայտարարվել է տարհանումԻնդոնեզիայի իշխանությունները հայտարարել են երկրի հինգ նահանգների ափամերձ շրջանների բնակիչների տարհանման մասին՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի հայտարարման կապակցությամբ, հաղորդում է Antara գործակալությունը ՝ հղում անելով Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը։ Գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Սուլավեսի, Գորոնտալո, Հյուսիսային Մալուկու, Պապուա և Արևմտյան Պապուա նահանգների ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում լքել իրենց […] ...