17:49 19.06.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին և «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների վերսկսմանը։
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը բարձր է գնահատել շինաշխատանքների վերսկսման հարցում մարզպետի ջանքերն ու նշել, որ ծննդատան մասնաշենքի աշխատանքների լիարժեք ավարտի համար ներդրում կարվի նաև ՀՀ պետական բյուջեից։ Անդրադարձ է կատարվել նաև մարզի մի քանի բուժհաստատությունների վերակառուցմանն ու վերանորոգմանն առնչվող հարցերի։
Պատասխանատուներն այնուհետ այցելել են Գյումրու բժշկական կենտրոնի ծննդատուն։ Շենգավիթ բժշկական կենտրոնի կողմից և ամերիկահայ բարերար բժիշկ Պետրոս Քոջյանի աջակցությամբ ծննդատան մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին նվիրաբերվել է լապարոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված սարքավորումների հավաքածու, երկու վիրահատական լույս:
«Անչափ գնահատելի ու երախտիքի արժանի քայլ է սա մեզ համար, քանզի առողջապահությունն այն բնագավառն է, որի շարունակական զարգացումն օրվա պահանջ է, իսկ այն, որ բուժսպասարկման որակի բարձրացումը կարևորագույն պայման է՝ անժխտելի է, քանզի գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Որպես Շիրակի մարզպետ վստահեցնում եմ՝ մեր լիազորությունների շրջանակում անելու ենք ամեն ինչ թե աջակցության, թե համագործակցության ամրապնդման համար։ Ընդունեք մեր շնորհակալանքի խոսքն ու հավաստիացումը, որ մեր բարեկամությունը նոր արդյունքներ ու նոր ձեռքբերումներ է բերելու Շիրակի մարզ»,-ողջույնի խոսքում նշել է Մուշեղ Մուրադյանը։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը ևս կարևորել են ձեռնարկը՝ ընդգծելով մարզերում բժշկական ծառայությունների հասանելիության կարևորությունը։
18:53 14.05.2025
Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա տուժածԱյսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում […] ...
18:44 14.05.2025
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ Ա․Հ․-ի և Ա․Ս․-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ Ա․Հ․-ն փորձում է մյուս դատապարտյալին փոխանցել կասկածելի […] ...
18:33 14.05.2025
Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումըՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում 2025 թ․ ընթացքում կատարման ենթակա միջոցառումները քննարկելու նպատակով այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդգծելով Ռազմավարության մշակման և իրականացման գործընթացում փորձագիտական համայնքի, զարգացման գործընկերների ակտիվ մասնակցության դերը՝ […] ...
18:23 14.05.2025
Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթովՄայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...