10:21 20.06.2023
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործության այլ դեպքի մասին ևս:
Մասնավորապես՝ վարույթի նախաքննության ընթացքում, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2011-2018թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնն զբաղեցրած Արման Սահակյանը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի հետ միասին, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, իրենց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես՝ Արման Սահակյանի օգնականի, Արմեն Աշոտյանի վարորդի կնոջ և Կարեն Ավագյանի կնոջ անվամբ հիմնված «Քիդս Քեը» ՍՊ ընկերության միջոցով, 2015թ. ապրիլին կնքված պետական գույքի օտարման և գրավի պայմանագրով 163.115.680 ՀՀ դրամ արժեքով ձեռք են բերել պետական գույք հանդիսացող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող՝ 1063.25 քմ մակերեսով 2 առանձին մասնաշենքերից և պարսպից բաղկացած անշարժ գույքը/դպրոցը/՝ 36 ամսում տարաժամկետ վճարելու պայմանով, և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.303439 հա հողատարածքը՝ 32.498.320 ՀՀ դրամով:
Այնուհետև Արման Սահակյանը և նրա օգնականը, առանց որևէ հիմնավորման, վերը նշված գույքի նկատմամբ որևէ սահմանափակում չգրանցվելու և մինչև գույքի արժեքը վճարելը առանց խոչընդոտի գույքի իրացումը ապահովելու նպատակով, 2015թ. մայիսին կնքված համաձայնագրով փոփոխություններ են կատարել սկզբնական կնքված առուվաճառքի պայմանագրում՝ հանելով գույքը գրավադրված լինելու մասը, ինչի հիման վրա տրվել է անշարժ գույքի սեփականության վկայական:
Այնուհետև նրանք դիմել են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ միասնական տեղեկանք ստանալու և համապատասխան գործարք կատարելու համար։ Սակայն տրված տեղեկանքում նշվել է տարաժամկետ վճարելու պայմանը, որի պատճառով, իրենց կամքից անկախ հանգամանքներում, չեն կարողացել ավարտին հասցնել գործարքը:
Այնուհետև՝ Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, վերոհիշյալ անձինք, «Քիդս Քեը» ՍՊ ընկերության անվամբ գրանցված վերը նշված անշարժ գույքը, որն իր մեջ ներառում է դպրոցի երկու մասնաշենքերը, պարիսպը և դրա սպասարկման համար նախատեսված հողատարածքը, 2019թ. մայիսին կնքված առուվաճառքի պայմանագրով 240.000.000 ՀՀ դրամով վաճառել են իրենց հետ փոխկապակցված ՀՀ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանին պատկանող ՍՊ ընկերությանը:
Նկատի ունենալով, որ ձեռք են բերվել առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ նախնական տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) և 442-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնվել է նոր քրեական վարույթ:
Վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն’ քննչական ենթակայությունը որոշելու նպատակով։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:14 21.05.2025
Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք ՍպիտակումԱշակերտ-փրկարարների երբևէ հանդիպե՞լ եք: Մենք ոչ միայն հանդիպեցինք, այլև ականտես եղանք, թե ինչպես են Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները հրշեջ-փրկարար ջոկատի հետ ուսումնական վարժանք իրականացնում՝ զարգացնելով ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունները։ Ցուցադրական վարժանքին հետևում են ՆԳ նախարարության, ոստիկանության ներկայացուցիչները, Լոռու մարզային փրկարար վարչության ղեկավար կազմը , մանկավարժներ, հյուրեր: Սա սովորական […] ...
12:07 21.05.2025
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվելԻրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել: Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ դատարանի որոշումը կատարվել է այսօր առավոտյան։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 08:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել է անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության երկու […] ...
11:50 21.05.2025
Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդների միջոցով. դատախազը հայցադիմում է ներկայացրել իրավասու դատարանՄեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․53622 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդներն անցկացվել են ձևական, որոնց հիման վրա վերոնշյալ հողամասերն օրենքով սահմանված կարգի խախտմամբ դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից: Այս փաստը հաստատվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով: Դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին […] ...
11:46 21.05.2025
Սահմանադրական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները գտնվել են ԳերմանիայումՀՀ պատվիրակությունն՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ, ճանաչողական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցել է «Դիմակայուն սահմանադրական բարեփոխում» խորագրով միջոցառմանը: Մասնակցությունը հնարավորություն է ընձեռել իրականացնել փորձի փոխանակում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների համատեքստում ժողովրդավարական և իրավական պետության կառուցակարգերի, ինչպես նաև իրավունքի գերակայության ամրապնդման հարցերի շուրջ: Այցի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու պետական մարմինների, […] ...
11:25 21.05.2025
Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալՇարունակվում են իրազեկման աշխատանքները Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ։ Իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ին կազմակերպվել էր հանդիպում-քննարկում սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի պայմաններն ու ծրագրից օգտվելու ընթացակարգերը: Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին ու տվել պարզաբանումներ ծրագրի դրույթների վերաբերյալ։ […] ...