Այս հարցը ոչ թե ինձ պիտի ուղղվի, այլ նրանց, ովքեր կառուցում են ակումբը․ Մբապե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Այս հարցը ոչ թե ինձ պիտի ուղղվի, այլ նրանց, ովքեր կառուցում են ակումբը․ Մբապե

19:57 08.07.2023

Կիլիան Մբապեն առաջարկել է ՊՍԺ-ի ղեկավարներին հարցնել, թե ինչու ակումբը չի կարող հաղթել Չեմպիոնների լիգան:

«Ես չգիտեմ, թե ինչ է պակասում ՊՍԺ-ին (Չեմպիոնների լիգան հաղթելու համար), դա ինձ համար նախատեսված հարց չէ։ Մենք արեցինք այն, ինչ կարող էինք, վերջ։ Պետք է հարցնել այն մարդկանց, որոնք հավաքում են թիմը, կազմակերպում են աշխատանքները, կառուցում այս ակումբը։

Ես պարզապես փորձում եմ իմ գործն անել որքան հնարավոր է լավ։ Այս մրցաշրջանում ես ակումբի կազմում մոտ քառասուն գոլ եմ խփել (41՝ հեղ․), մեկ տասնյակը՝ ազգային հավաքականի համար (13՝ հեղ․): Ես հինգերորդ տարին անընդմեջ եղել եմ Լիգա 1-ի լավագույն խաղացողը, լավագույն ռմբարկուն։

Չեմպիոնների լիգայում, ցավոք, ես վնասվածք ստացա «Բավարիայի» հետ առաջին խաղից առաջ, իսկ պատասխան խաղում մենք անօգնական էինք։ Բայց խմբային փուլում ես, իմ կարծիքով, ամենակարեւոր խաղացողն էի։

Ես կարող էի ավելիին հասնել իմ չափանիշներով, բայց ես նաև հրաշագործ չեմ: Մյուս խաղացողները նույնպես իրենց ողջ ուժերը ներդրեցին։ Երբեմն ֆուտբոլում բախվում ես նրան, ինչը կոչվում է ապակե առաստաղ: Այդ իսկ պատճառով այս հարցն ավելի շուտ ոչ թե ինձ համար է, այլ ավելի բարձրում գտնվողների»,-ArmSport. am-ի փոխանցմամբ՝ ասել է ՊՍԺ-ի հարձակվողը France Football-ին տված հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

12:27 17.06.2025

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:20 17.06.2025

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

12:14 17.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

BACK_TO_TOP