18:41 11.07.2023
Այսօր՝ հուլիսի 11-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստան ժամանած էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրին: Հանդիպմանը ներկա էր նաև ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Ներքին գործերի նախարարության կազմում ենթակա մարմնի՝ Փրկարար ծառայության քաղաքականության և գործունեության ոլորտներին առնչվող հարցերը։
ՓԾ տնօրենը բացման խոսքում բարձր է գնահատել փորձագետի աշխատանքը ընթացիկ բարեփոխումների շրջանակներում, ներկայացրեց Ներքին գործերի նախարարության կազմում Փրկարար ծառայության ընթացիկ աշխատանքները և նախանշեց այն ոլորտային փոփոխությունները, որոնք առաջիկայում նախատեսվում են վերամիավորման արդյունքում։
Լաուրի Տաբուրը բարձր է գնահատել Կամո Ցուցուլյանի հարուստ և բազմամյա փորձը ոստիկանության բնագավառում, նշել, որ վերջինս ակտիվորեն մասնակցել է բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներին, քաջատեղյակ է ոլորտային խնդիրներին և առկա մեխանիզմներին, ինչը հնարավորություն կտա արագ և արդյունավետ ինտեգրմանը, ինչպես նաև կնպաստի նորաստեղծ կառույցի զարգացմանը։
Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում:
Փորձագետը ներկայացրել է ոլորտում Էստոնիայի հաջողված փորձը, կարևորել ՆԳՆ ենթակա կառույցների՝ Փրկարար ծառայության և Ոստիկանության ներդաշնակ աշխատանքի կազմակերպման ուղիները, ընդգծել է կառուցվածքային ձևավորման փուլում առաջնային քայլերի կարևորությունը։
Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ կրթահամալիրի կառավարման կազմակերպման հարցերին, մասնավորապես՝ միասնական քաղաքանության իրականացմանը, ինստիտուցիոնալ բարեփոխմանը, կադրային և կրթական ծրագրերի գործընթացների վերակազմակերպմանը և վերաձևավորմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փրկարար ծառայության գործունեության շուրջ՝ կապված մարդկային ռեսուրսների կառավարման մարտահրավերների և ոլորտում առկա առաջնահերթությունների հետ։
16:18 19.05.2025
Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական վարչությունում: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, […] ...
16:12 19.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին: Վարչապետը շնորհավորել է վերջինիս դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Լի Սինվեյի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում կգրանցվեն կոնկրետ արդյունքներ: Դեսպանը […] ...
16:06 19.05.2025
Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն. Նիկոլ Փաշինյանը՝ Ռումինիայի նորընտիր նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթած Նիկուշոր Դանին։ «Ջերմորեն շնորհավորում եմ Նիկուշոր Դանին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,-X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը։ Warm congratulations to @NicusorDanRO on his victory in presidential elections. Looking forward to working […] ...
16:00 19.05.2025
Մանկական գրքի փառատոն` «Անգլիական» այգումՄայիսի 31-ին և հունիսի 1-ին՝ ժամը 12:00-20:00-ն, «Զանգակ» գրատունը Երևանի քաղաքապետարանի աջակցութամբ «Անգլիական» այգում կկազմակերպի Մանկական գրքի փառատոնը, որը կլինի հագեցած, անակնկալներով լի ու հիշարժան: Ծրագիրը ներառում է մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, անվճար զիփլայն, թատերական ներկայացումներ, սիրված նվագախմբերի համերգներ, աշխատարաններ, ժամանցային խաղեր, հանգստի ու սննդի գոտիներ, մեծ զեղչեր և շատ այլ անակնկալներ: Մուտքն ազատ է: ...
15:50 19.05.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբԻսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով անկլավում նախօրեին սկսված լայնածավալ գործողության ընթացքը։ Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների նպատակները մնում են նույնը՝ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պարտությունը և Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ «Սա ՀԱՄԱՍ-ի ոչնչացման մի մասն է։ […] ...
15:45 19.05.2025
Խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալեցինՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Արարատի գործընկերների հետ: Մայիսի 15-ին՝ ժամը 16.20-ին, օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն տեղափոխվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով ապրիլի 23-ից հետախուզվող օտարերկրացի 38-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք: ...