17:41 14.07.2023
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 14-ին հրավիրել է աշխատանքային քննարկում` Երեւանի քաղաքապետարանին պարտատոմսեր թողարկելու հնարավորություն տալու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
Քննարկմանը մասնակցել եւ տեսակետներ են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Էդգար Հակոբյանը, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի, Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ ու մասնագետներ:
Գեւորգ Պապոյանը փաստել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Երեւանի քաղաքապետարանին հնարավորության տալ թողարկելու համայնքային պարտատոմսեր` լրացուցիչ ֆինանսական միջոցներ գեներացնելու նպատակով, որոնք ուղղվելու են մայրաքաղաքի զարգացմանը, բազմաթիվ խնդիրների լուծմանը, տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը, դպրոցաշինությանը եւ այլն: Ըստ նրա` այսօր էլ նման հնարավորություն կա, բայց փաստացի այդ հնարավորությունը շատ սահմանափակ է` մոտավորապես 8-10 մլն դրամ, ինչը ֆոնդային բորսայի տրամաբանությամբ շատ սահմանափակ է, որն էական ազդեցություն չի կարող ունենալ քաղաքապետարանի գործունեության վրա: Այդ պատճառով էլ պարտատոմսեր, արժեթղթեր երբեւէ չեն թողարկվել:
Գեւորգ Պապոյանի հավաստմամբ քաղաքապետարանը ձեռնարկել է որոշակի գործընթաց, որպեսզի այդ հնարավորության ծավալները մեծանան: «Բայց այստեղ կան որոշակի ռիսկեր, բարդություններ եւ իմ մոտեցումն է, որ կարելի է ստարտային, փոքր քայլով սկսել` հետագայում հստակ կանոնակարգելով բոլոր խնդիրներն ու հարցերը` ընդհուպ մինչեւ այդ իրավունքից զրկելը»,- ասել է նա:
Երեւանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արման Ջհանգիրյանը նշել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փաթեթը թույլ կտա համայնքին որոշակի ֆինանսական այլ աղբյուրներ ունենալ, դիվերսիֆիկացնել իր հնարավորությունները` գոնե 10-15 մլրդ դրամի չափով թողարկել համայնքային պարտատոմսեր: Ըստ նրա` նշված որոշման համար հիմք է հանդիսացել նաեւ Կառավարության 2020 թվականի Կապիտալ շուկայի հաստատման մասին որոշումը, որում նշված է, որ Երեւան քաղաքի կողմից պարտատոմսերի շուկայի միջոցով պետք է իրականացնել ֆինանսավորում. մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 1-ն առնվազն մեկ թողարկում պետք է կատարվեր:
«Մենք, ցավոք, այդ պահանջը խախտել ենք, քանի որ ունենք որոշակի սահմանափակումներ: Առաջինը` «Բյուջետային համակարգի մասինե օրենքով պարտատոմսը պարտադիր պետք է ունենա նպատակայնություն, այսինքն` պետք է լինի սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակ, ինչը լուրջ սահմանափակում է, քանի որ այն եկամտաբեր չէ: Երկրորդ` նույնպես լուրջ սահմանափակում է մեզ համար` ներգրաված գումարի չափի եւ տարեկան սպասարկման մասով, այսինքն` 300 մլն դրամից ավելի թողարկում չենք կարող իրականացնել: Հաջորդը` մեկից ավելի վարկ ստանալու արգելքն է»,- ասել է Արման Ջհանգիրյանը:
Նա նաեւ անդրադարձել է հիմնական փոփոխություններին: Ըստ այդմ` առաջարկվում է ավագանուն տալ լիազորություն` որոշում ընդունելու վարկերի եւ փոխառությունների ներգրավման կարգով այլ փոխառությունների ներգրավման համար եւ պարտատոմսեր թողարկելու վերաբերյալ: Սահմանվում են փոխառու միջոցների ներգրավման եւ սպասարկման այլ ուղենիշներ` կապելով սեփական եկամուտների հետ: Մասնավորապես, առաջարկվել է ոչ ավելի, քան 30 տոկոսի գաղափարը: Հաջորդ կարգավորումով հանվում է մեկ գործող վարկ ունենալու պահանջը` թողնելով միայն սեփական եկամուտի մեծությունից բխող տոկոսային սահմանափակումը: Պարտքի ներգրավումը կարող է տեղի ունենալ Ֆինանսների նախարարության համաձայնությամբ:
Գեւորգ Պապոյանը կարգի առնչությամբ բարձրաձայնել է, թե ինչն է խանգարել ունենալ այդ կարգը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանն ի պատասխան նշել է, որ մինչեւ հիմա մոտեցումը եղել է այն, որ ներկա դրությամբ համայնքների եկամուտները եւ աղբյուրներն այնպիսին են, որ պարտատոմս թողարկելն ուղղակի անիմաստ է: Դրա պատճառով ընդհանուր պետական քաղաքականությունը եղել է այն, որ համայնքները չպետք է պարտատոմս թողարկեն: Այժմ պետք է մտածել, թե համայնքները պարտատոմսեր ինչպես են սպասարկելու:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ սեփական եկամուտների համեմատ 30 տոկոս պարտք ունենալու հնարավորության ցուցանիշը բարձր է: Նա առաջարկել է սահմանել պարտք/եկամուտների առավելագույնը 20 տոկոս հարաբերակցություն: Հնչել են տարբեր տեսակետներ` ՀՀ ֆինանսների փոխնախարարը շեշտել է, որ պարտատոմսերի թողարկումը պետք է լինի նպատակային:
Գեւորգ Պապոյանը նշել է, որ ապագայում մեր երկրի բոլոր համայնքներն օրենսդրորեն հնարավորություն կունենան թողարկել պարտատոմսեր` հավելելով, որ այսօր համայնքները պատրաստ չեն դրան: Ըստ նրա` Երեւանի քաղաքապետարանին պարտատոմսեր թողարկելու հնարավորություն տալը կլինի առաջին քայլն այդ բնագավառում:
Նշվել է, որ խնդրո առարկայի շուրջ քննարկումները կշարունակվեն:
23:59 13.07.2025
«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերըՖրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել […] ...
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...