20:20 27.08.2018
ԵԿՄ-ն պատրաստվում է նախագահի նոր ընտրության, որը տեղի կունենա սեպտեմբերին։ 1993 թվականին հիմնադրված կառույցը շուրջ 20 տարի ղեկավարում էր Մանվել Գրիգորյանը, որի լիազորությունները հանրությանը քաջածանոթ դեպքերից հետո ԵԿՄ վարչության անդամները կասեցրին, իսկ առաջադրված թեկնածուներն առայժմ երկուսն են։
Նրանցից մեկն Արցախյան պատերազմի մասնակից, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանն է, որը երեկ իր թիմակիցների հետ եկել էր Գյումրի: Հանդիպմանը ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն ու անդամները չեն մասնակցել:
Արա Խուդավերդյանը խոսել է ԵԿՄ վարչության նախագահ առաջադրված երկու թեկնածուների համակիրների միջև առկա լարված մթնոլորտի մասին, հայտարարել, թե ինչ-որ մարդիկ չեն ցանկացել, որ իրենք Գյումրի այցելեն և դա է պատճառներից մեկը, որ Շիրակի մարզի ազատամարտիկները հանդիպմանը չեն եկել: Բանախոսները հիմնական մեղավոր են համարել ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանին, որին նաև մեղադրել են Արցախյան ազատամարտի հետ կապ չունեցող անձանց ԵԿՄ շարքեր ընդգրկելու և պարգևներ շնորհելու մեջ։
Կարճ քննարկումից հետո Արա Խուդավերդյանն ու թիմակիցները գնացել են ԵԿՄ Շիրակի մարզային կառույց, որի դռները փակ են եղել։ ԵԿՄ նախագահի թեկնածուն հայտնել է, որ անձամբ մարզային կառույցի ղեկավարին չի տեղեկացրել այս հանդիպման մասին, իսկ Յուրա Ալեքսանյանն այդ ժամանակ տանն է եղել:
Ալեքսանյանը SHANTNEWS.AM-ի թղթակցին հայտնել է, որ իրեն որևէ մեկը կիրակնօրյա հանդիպում անցկացնելու մասին նախապես չի տեղեկացրել, իսկ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները որակել է «սադրանք»:
«Գյումրի եկածները, միանշանակ, սադրիչներ են եղել, իրենք Երկրապահի անդամներ չեն: Ես չեմ հասկանում իրենց ուզածը ինչ է: Ամենայն հավանականությամբ, ուզում են էդ «Կոռնիձորցի Արոյին» նշանակել վարչության նախագահ, ինձ ու բաժանմունքի նախագահներին էլ փոխել»,- նշել է ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահը։
20:30 27.07.2025
Ռուբիոն Կամբոջայում և Թաիլանդում հրադադարի կոչ է արելՊետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Պրակ Սոխոնի և նրա թաիլանդցի գործընկեր Մարիտ Սանգյամպոնգի հետ հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել կողմերին թուլացնել լարվածությունը և անհապաղ դադարեցնել կրակը։ «Պետքարտուղար Ռուբիոն վերահաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ցանկությունը և անհապաղ հրադադարի կարևորությունը։ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել ապագա բանակցություններին՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղություն և […] ...
20:09 27.07.2025
Աշխարհի օվկիանոսների մակերեսը 2023 թվականին ռեկորդային երկար ժամանակով տաք է մնացելՀամաշխարհային օվկիանոսների մակերևույթը 2023 թվականին պահպանել է բարձր ջերմաստիճանը ռեկորդային երկար ժամանակահատվածում՝ ուժեղ շոգը տևել է միջինում չորս անգամ ավելի երկար, քան նախորդ 40 տարիներին՝ ազդելով օվկիանոսի մակերևույթի 96%-ի վրա, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությանը։ Ինչպես գրում է Bloomberg-ը, 2023 թվականին երկարատև շոգ եղանակը ազդել է համաշխարհային օվկիանոսների մակերեսի մինչև 96%-ի […] ...
20:04 27.07.2025
Օգնության են հասել փրկարարներըՀուլիսի 27-ին, ժամը 14։04-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։ Ջրափրկարարներն ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
19:50 27.07.2025
Գազայում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով․ Financial TimesԳազայի հատվածում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով, հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) գլխավոր տնօրեն Ջոդի Գինսբերգը։ «Մեր հետ աշխատող բոլոր լրագրողները խորը պատասխանատվություն են զգում ճշգրիտ և օպերատիվ լուսաբանելու Գազայում տեղի ունեցողը, և նրանք դժվարանում են դա անել իրական ժամանակում, քանի որ պարզապես սովամահ են լինում», – ասել […] ...
19:45 27.07.2025
Բելառուսը մինչև 2030 թվականը կավելացնի նավթի արտադրությունըԲելառուսում նավթի արդյունահանումը նախատեսվում է մինչև 2030 թվականը հասցնել 2,3 միլիոն տոննայի, հայտարարել է «Բելոռուսնեֆտ» արտադրական միավորման երկրաբանության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Պետր Պովժիկը։ «Այս տարի մենք պլանավորում ենք հորատել 300 հազար մետր հանքավայր։ Փոքր հանքավայրերի հայտնաբերման և կտրվածքների հետ աշխատանքի վերաբերյալ արդեն իսկ ստացված իրական արդյունքների շնորհիվ սա թույլ է տալիս մեզ գիտականորեն մշակել […] ...
19:25 27.07.2025
Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն. հրաձգության ԵԱՎազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարը ավարտվել է մեր թիմի հաջողությամբ։ Այս մասին հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից։ «Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավել երկրորդ հորիզոնականը։ Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, թիմային հաշվարկում ևս անզիջում հանդես եկան՝ նվաճելով թիմային ոսկե մեդալը»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...