22:10 15.07.2023
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը մտադիր է լքել կառավարությունը կառավարության հաջորդ վերադասավորումների ժամանակ, որը վարչապետ Ռիշի Սունակը պատրաստվում է անցկացնել 2023 թվականի սեպտեմբերին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է The Times թերթը, որին տված հարցազրույցում Ուոլեսն ասել է, որ հոգնել է քաղաքականությունից և ցանկանում է ավարտել կարիերան։
«Ես չեմ մասնակցի հաջորդ ընտրություններին (պետք է անցկացվեն մինչև 2024 թվականի ավարտը,- նշում է ՏԱՍՍ-ը)»,- ասել է նա՝ ընդգծելով, որ կմնա շարքային պատգամավոր, քանի դեռ դրանք չեն կայացել, ապա շարունակել. «Ես քաղաքականություն եմ մտել, երբ ընտրվեցի Շոտլանդիայի խորհրդարանում 1999 թվականին: Արդեն 24 տարի է: Ավելի քան յոթ տարի երեք հեռախոս է պառկած իմ մահճակալի մոտ», – ավելացրել է նա՝ գաղտնիության պատճառով հրաժարվելով բացահայտել այդ սարքերի նպատակը: .
Ուոլասը պատմել է, որ արդեն հունիսի 16-ին Սունակին հայտնել է իր որոշման մասին։ Նա ի սկզբանե մտադիր էր ամռանը հրապարակային հայտարարել իր ծրագրերի մասին, սակայն ստիպված եղավ հետաձգել հայտարարությունը կառավարությունից այս տեղեկատվության արտահոսքի պատճառով: Ըստ The Times-ի, նա կլքի նախարարների կաբինետը հաջորդ վերադասավորումների ժամանակ, որը սպասվում է սեպտեմբերին:
12:50 09.06.2025
Թեհրանը կարող է վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հարաբերությունները Իրանի դեմ բանաձևի ընդունման դեպքումԻրանը կարող է վերանայել իր հարաբերությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, եթե կազմակերպության կառավարիչների խորհուրդը բացասական որոշում կայացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին, հաղորդում է Tasnim գործակալությունը։ «Անցյալ անգամ մենք զգուշացրինք, բայց նրանք մեզ չլսեցին, և մենք յոթ անգամ մեծացրինք մինչև 60% […] ...
12:35 09.06.2025
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնումՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի շրջանակում երկու ընկերական խաղ է անցկացրել Կոստա Ռիկայի հավաքականի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է Ֆրեզնոյում և ավարտվել է 86:62 հաշվով՝ հօգուտ Հայաստանի թիմի։ Երկրորդ հանդիպումը կայացել է Գլենդելում և ավարտվել է Հայաստանի հավաքականի՝ 103:90 հաշվով հաղթանակով: Երկու խաղերում […] ...
12:30 09.06.2025
Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետի տեղակալը, իր ծառայողական լիազորություններն անցնելով, զբաղեցրած պաշտոնով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև իր ծանոթ անձին նախկինում ցուցաբերած օգնության հանգամանքն օգտագործելով, համոզել է վերջինիս՝ նրա ինքնությունը գաղտնի պահելու պայմանով, իր կողմից որոշած կեղծ բովանդակությամբ տվյալներ հայտնել քրեական վարույթն իրականացնող […] ...
12:22 09.06.2025
Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ երկու ոստիկան է տուժելԿիրակի օրը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժել է երկու ոստիկան։ «Երկու մարդ մոտոցիկլետներով փորձել են ճեղքել պատնեշը։ Երկու ոստիկան տուժել է մոտոցիկլավարների կողմից հարվածից հետո։ Երկու վարորդներն էլ ձերբակալվել են։ Ոստիկանները բժշկական օգնություն են ստացել դեպքի վայրում», – հայտնել է X-ի տեղական ոստիկանությունը։ Իրավապահ մարմինները փորձում են Լոս […] ...
12:16 09.06.2025
Խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներՆախորդ շաբաթ ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ-ից։ «Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […] ...
12:11 09.06.2025
Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցըԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է «Times of Israel» թերթը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։ «Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ը դեռևս որոշում չի կայացրել ՅՈՒՆԻՖԻԼ-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում»,-գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում […] ...