Տեղի է ունեցել «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացման արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16 oC

Տեղի է ունեցել «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացման արարողությունը

15:51 18.07.2023

Այսօր տեղի է ունեցել «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ, մարզաշխարհի երախտավորներ:

Ներկաները շրջել են հիմնանորոգված մարզադահլիճում, ծանոթացել պայմաններին, հետևել մարզիկների պարապմունքներին:

«Դժվար է գերագնահատել նման ենթակառուցվածքներ ունենալու կարևորությունը: Սա մեր երեխաների համար առաջին հերթին սպորտով զբաղվելու, առողջ ապրելակերպ ունենալու հնարավորություն է, որը մեծ նշանակություն ունի նաև հասարակության զարգացման համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ խաղային մարզաձևերի զարգացումը նախարարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է շարունակաբար խրախուսել երեխաների հետաքրքրվածությունն այդ մարզաձևերով. «Դրանք բոլոր իմաստներով կարևոր են՝ թե՛ թիմային աշխատանք կատարելու, թե՛ միասին արդյունքի հասնելու, թե՛ սպորտային հաջողություններ գրանցելու առումով: Հույս ունեմ՝ ենթակառուցվածքների լավ պայմանները կնպաստեն, որ լավ արդյունքներ գրանցենք. սպասում ենք մեդալների»:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ևս հավաստել է՝ նման մարզադահլիճներ ունենալը կարևոր է թե՛ Կառավարության, թե՛ Երևանի քաղաքապետարանի համար:

«Մարզիչներին մեծ պահանջներ ներկայացնելու և նոր չեմպիոններ ունենալու համար նման պայմանները շատ կարևոր են: Այս ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական, որովհետև մեր երեխաները արժանի են լավ պայմանների»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Նշենք, որ մարզադահլիճի հիմնանորոգման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել էր 24 մլն դրամ: Հիմնանորոգման ենթակա մարզադահլիճում ապահովված են հիմնական պահանջները՝ կառույցի սեյսմակայունություն, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիություն, ներքին հաղորդակցման ուղիներ (ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջեռուցում), օդափոխություն, տեսահսկման համակարգերի կառուցում կամ հիմնանորոգում, տարածքի բարեկարգում, գոյություն ունեցող շենքի և շինության հատակագծային լուծումների արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ հարդարում և այլն:

Ապրիլին կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնության շրջանակում «Կիլիկիա» մարզադահլիճը դարձել էր ծանրամարտի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզումային դահլիճ:

«Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ռոման Ամոյանի խոսքով՝ արդեն իսկ շուրջ 150 երեխա է հաճախում մարզադպրոց, նոր հաստիքացուցակով աշխատում է 12 մարզիչ. «Մենք մարզվել ենք մութ ու ցուրտ տարիներին և արդյունք ենք տվել, որովհետև սիրել ենք սպորտը, իսկ այսպիսի դահլիճներում ավելի մեծ է մարզվելու ցանկությունը: Այս պայմանները հնարավորություն են մարզիչների և երեխաների համար՝ կրթվելու, մարզվելու և զարգացնելու սպորտը»:

Բադմինթոնի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը ևս փաստել է, որ մեծ հաջողություններ գրանցելու նախապայմաններն ապահովված են, ինչը կնպաստի մարզաձևի զարգացմանը Հայաստանում: Օգոստոսի 5-ին Հայաստանի թիմը մասնակցելու է մինչև 17 տարեկանների Եվրոպայի բադմինթոնի առաջնությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP