2024 թ. պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարությանը նախնական կհատկացվի շուրջ 168 մլրդ դրամ. Անահիտ Ավանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

2024 թ. պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարությանը նախնական կհատկացվի շուրջ 168 մլրդ դրամ. Անահիտ Ավանեսյան

17:30 19.07.2023

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով ՀՀ առողջապահության ոլորտի բյուջետային ծրագրերն իրականացնելու համար հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել է շուրջ 168 մլրդ դրամ: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում հուլիսի 19-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ: Ըստ Անահիտ Ավանեսյանի` 18 մլրդ դրամ է նախատեսվել Առողջության ապահովագրության համապարփակ համակարգի ներդրման համար, որը կսկսի գործել 2024 թվականի հուլիսի 1-ից: Առաջին փուլի շահառուներ են 1-ին, 2-րդ եւ սահմանափակումներով 3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները:

Նախարարի հավաստմամբ ներկա դրությամբ մշակվում են ենթաօրենսդրական ակտեր, այլ նախագծեր: Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի ամբողջական փաթեթը:

Նշվել է, որ 2023 թվականի ավարտին պատրաստ կլինեն 20 ամբուլատորիաների, պոլիկլինիկաների վերանորոգման եւ Վեդիի, Վարդենիսի ու Արթիկի ԲԿ-ների նախագծերը, որոնց շինարարությունը կսկսվի գալիք տարի: Այս տարի շահագործման կհանձնվեն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի եւ Վայոց ձորի բժշկական կենտրոնները:

«Մեր ընդհանուր քաղաքականությունը շինարարության գծով որակական չափանիշներն են, կկառուցվեն եւ շահագործման կհանձնվեն ժամանակակից բուժհաստատություններ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

2024 թվականին նախարարությունը կիրականացնի «Հանրային առողջության պահպանում», «Առողջության առաջնային պահպանում», «Մոր եւ մանկան առողջության պահպանում», «Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում», «Սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն» եւ մի շարք այլ բյուջետային ծրագրեր:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ուշադրություն է հրավիրել մի շարք հարցերի, որոնք շտկման կարիք ունեն: Նա ընդգծել է արդյունքային ցուցանիշների հստակեցման անհրաժեշտությունը:

Աշխատանքային քննարկմանը հանգամանալի անդրադարձ է եղել նաեւ բնագավառի այլ ծրագրերին եւ առկա խնդիրներին:

Աշխատանքային քննարկումը նախագահել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, մասնակցել են հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը, նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտների մասնագետներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ Պեսկով

10:30 10.05.2025

Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական ​​միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և […] ...

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ

10:10 10.05.2025

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ

Միացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ, որը արդար կլինի և՛ Պեկինի, և՛ Վաշինգտոնի համար։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք կվերադառնանք արդար համաձայնագրով՝ թե՛ Չինաստանի, թե՛ մեզ համար», – ասել է նա, երբ հարցրին այս շաբաթ Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Չինաստան խորհրդակցություններից իր […] ...

Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին շարունակվող լարվածության սրման մեջ

09:48 10.05.2025

Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին շարունակվող լարվածության սրման մեջ

Պակիստանը շարունակում է բացահայտ էսկալացիան Հնդկաստանի արևմտյան սահմանների երկայնքով, հնդկական բանակը կպատասխանի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Պակիստանի կողմից անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի օգտագործման ակնհայտ էսկալացիան շարունակվում է մեր արևմտյան սահմանների երկայնքով։ Հնդկաստանի ինքնիշխանությունը խախտելու և քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկելու Պակիստանի բացահայտ փորձը անընդունելի է։ Հնդկական բանակը կխափանի […] ...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

09:40 10.05.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...

Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանում

09:25 10.05.2025

Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանում

Պակիստանի զինված ուժերը բարձր մարտական ​​պատրաստության մեջ են և պատասխան հարվածներ են հասցնում Հնդկաստանի տարածքին՝ բացառապես որպես պաշտպանական միջոց։ Այս մասին հայտարարել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։ «Պակիստանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական ​​պատրաստության մեջ՝ հաշվի առնելով վերջին տարածաշրջանային լարվածությունը։ Մեր ռազմական արձագանքը զուտ պաշտպանական էր», – նրա խոսքերն է […] ...

Ռուբիոն ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկում Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործում

09:00 10.05.2025

Ռուբիոն ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկում Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 9-ին Պակիստանի բանակի շտաբի պետ, գեներալ Ասիմ Մունիրի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ԱՄՆ օգնությունը հնդկա-պակիստանյան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ։ Նա շարունակել է կոչ անել երկու կողմերին […] ...

BACK_TO_TOP