16:24 20.07.2023
Կառավարությամբ որոշմամբ, լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 1886-Լ որոշման մեջ:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարումն ապահովող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի ընդունման անհրաժեշտությամբ։
Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ ունեն հստակ սահմանել այն միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել 2023-2026 թվականներին, այդ միջոցառումների իրականացման համար ֆինանսավորման աղբյուրներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև նպաստել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության՝ կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների դիմակայության, ինչպես նաև կլիմայի փոփոխության մարտահրավերների նկատմամբ հարմարվողականության արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես՝ հիմնվելով տեղական և միջազգային լավագույն փորձի վրա հզորացնել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կառույցների, գյուղացիական տնտեսությունների և համապատասխան մասնագետների կարողությունները, կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների նկատմամբ գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացման նպատակով պարբերաբար մշակել և ներդնել ապահովագրական նոր պրոդուկտներ, մշակել և ներդնել սերմնաբուծության և սերմարտադրության ոլորտներին հասցեական աջակցության մեխանիզմներ, ներդնել հողային և ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետ և խնայողական տեխնոլոգիաներ, մշակել և իրականացնել հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների բացասական ազդեցությունը մեղմող միջոցառումներ, տարածել և ներդնել անասնակերի որակի բարելավման ու արտադրության ծավալների ավելացմանն ուղղված տեխնոլոգիական նորարարություններ։
Միջոցառումների իրականացումը կնպաստի ռազմավարությամբ նախանշված հետևյալ հիմնական ցուցանիշների ապահովմանը մինչև 2026թ․՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքը ավելացնել մինչև 1,4 տրլն. ՀՀ դրամ, գյուղացիական տնտեսությունների թիվը կրճատել մինչև 280,000-ի, տարեկան կտրվածքով մեկ գյուղացիական տնտեսության ստեղծած արժեքը հասցնել մինչև 4․5 մլն ՀՀ դրամ, ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալը հասցնել մինչև 1․5 մլրդ. ԱՄՆ դոլար, մշակովի դարձնել վարելահողերի շուրջ 75%-ը, գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ գիտելիքի և հմտությունների հզորացում, գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացում կլիմայի փոփոխության, հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ, կլիմայի փոփոխության և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ գյուղատնտեսությանը և տնտեսվարողներին հասցվող վնասների մեղմում։
Այս համատեքստում կառավարության ղեկավարը նշել է, որ տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում աճն առնվազն տպավորիչ չէ և երկու զուգահեռ պրոցես նկարագրել, ըստ որի՝ մի կողմից անկում է ապրում ավանդական գյուղատնտեսությունը, իսկ ժամանակակից, ինտենսիվ գյուղատնտեսությունն աճ է գրանցում, այդ թվում՝ կառավարության ծրագրերով: Վարչապետն ընդգծել է, որ ինտենսիվ այգիների կաթիլային ոռոգման, խելացի անասնագոմերի հիմնման պրոցեսը դժվարությամբ, բայց առաջ է գնում, և ուրախությամբ արձանագրել, որ հիմա արդեն կան կոնկրետ օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե այս դահլիճում կայացրած որոշումներն ինչ ազդեցություն են ունեցել կյանքում:
«Հիմա մեր հիմնական խնդիրն՝ հաջողության պատմությունները մարդկանց ի ցույց դնել, տանել ցույց տալ, թե կառավարությունն ինչ է արել, ինչով է աջակցում, ինչպես կարելի է այդ ծրագրերից օգտվել: Իհարկե, մյուս կողմից՝ տեսնում ենք նաև, որ այդ ծրագրի համատեքստում լինում են նաև չարաշահումներ, դրանցով իրավապահ մարմինները կզբաղվեն, իսկ ծրագրային բովանդակությունը պետք է հետևողական և անընդհատ առաջ մղվի, այսինքն՝ գյուղատնտեսությունը պետք է արդիականանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այն ինտենսիվ այգիները, որոնք 2017-2018 թթ. սկսած նոր ծրագրերով իրագործվել են, արդեն տալիս են արդյունաբերական արտադրանք, որն արդեն կսկսի ազդել գյուղատնտեսության թվերի վրա:
Այս առումով վարչապետը նշել է.
«Հիշում եմ ինտենսիվ այգիների գործունեության հետ կապված մեր քննարկումները, որոնց ընթացքում շատ մտահոգություններ էին հայտնվում՝ սննդի անվտանգության, որակի, համային հատկանիշների վերաբերյալ»։ Կառավարության ղեկավարի հավաստմամբ, այսօր շուկայում կա նոր որակի և մրցունակ ապրանք։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ քաղաքականությունը պետք է շարունակել. «Սննդի անվտանգության տեսչական մարմինը, կառավարությունը և Էկոնոմիկայի նախարարությունը, իհարկե, շատ հետևողական պետք է լինեն, որպեսզի սննդի անվտանգության նորմերը պահպանվեն», – ասել է վարչապետը: Նա նաև ընդգծել է, որ գյուղմթերքի որակական հատկանիշների վերադարձի որոշակի գործընթաց է նկատվում. «Դա կոնկրետ աշխատանքի արդյունք է, և այդ աշխատանքը պետք է ոչ մի վայրկյան չդադարի, որպեսզի նաև զբոսաշրջության և մրցունակության առումով Հայաստանում արտադրված սննդամթերքը որոշակի անվտանգային և որակական չափանիշների համապատասխանի, և այս գործընթացը մենք պետք է անհոգնել շարունակենք: Շատ կարևոր եմ համարում, որ այս դահլիճում կայացված որոշումների հետևից գնանք, տեղում տեսնենք, թե ինչպես են արտահայտվել այդ որոշումները, հասկանանք, թե ինչ բացեր և բացթողումներ կան այդ որոշումների մեջ, շտկենք դրանք: Սա պետք է լինի անընդհատ գործընթաց»,- ասել է կառավարության ղեկավարը։
12:04 10.05.2025
Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիրԳոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...
11:44 10.05.2025
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ ReutersՋամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
11:32 10.05.2025
Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...
11:26 10.05.2025
Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկելԱպրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...
11:15 10.05.2025
Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են ԿիևՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...