Պաշտոնապես գործարկվել է Դատաիրավական ռազմավարության հարթակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+25.09 oC

Պաշտոնապես գործարկվել է Դատաիրավական ռազմավարության հարթակը

16:39 21.07.2023

Արդարադատության նախարարությունը, առաջնորդվելով իր որդեգրած թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով, պաշտոնապես գործարկել է Դատաիրավական ռազմավարության www.datairav.am հարթակը:

ԵՄ ֆինանսավորմամբ և «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ արդեն իսկ մշակվել և հասանելի է դարձել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության հաշվետվողականությունն ու մշտադիտարկումն ապահովող միասնական կայքը, որը թվային գործիքների միջոցով հնարավորություն է տալիս թափանցիկ դարձնել ռազմավարության գործողությունների և արդյունքային ցուցանիշների կատարումը: Հարթակում հասանելի կլինեն Ռազմավարության կատարման հաշվետվություններն ու ընթացող միջոցառումների մասին տեղեկատվությունը:

Հարթակի պաշտոնական բացման միջոցառմանն Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նշել է, որ դատաիրավական բարեփոխումները վաղուց են ՀՀ կառավարությունների օրակարգի առաջնայնություններում։
Նշվել է, որ միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հուլիսի 3-ին Արդարադատության նախարարությանն են հանձնվել էլեկտրոնային հարթակի ծրագրային կոդերը և հարթակի գործարկման տեխնիկական ուղեցույցը:

Հուլիսի 10-ին Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև կնքվել է հարթակի Ոչ գույքային իրավունքների հանձնման համաձայնագիրը, որով Նախարարությունը ձեռք է բերել datairav.am հարթակի նկատմամբ օգտագործման բացառիկ իրավունքները:

Նախատեսվում է, որ հարթակից օգտվելու են ինչպես Դատաիրավական ռազմավարության կատարման համար պատասխանատու պետական մարմինները, այլև՝ ոլորտային հասարակական ու միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք հետաքրքրված են դատաիրավական բարեփոխումների ընթացքով:

Կարեն Կարապետյանն իր խոսքում նշել է, որ առաջնային կարևորություն ունի նաև իրականացվող բարեփոխումների հաղորդակցումը դրա հասցեատերերի ու շահառուների՝ ՀՀ քաղաքացիների հետ:
Արդարադատության նախարարության անունից նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին իրականացված համատեղ ու կարևոր աշխատանքի համար:

Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը, ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը, դատավորներ, պետական, միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ոլորտային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

22:41 15.08.2025

Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

Օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ […] ...

Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարում

22:33 15.08.2025

Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Հայաստանը նրան առաջադրած երկրներից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշատակված այդ 7 պետություններից 5-ը պաշտպանել են Թրամփի առաջադրումը առաջին դեմքերի շուրթերով, այդ թվում նաև Հայաստանը, մեկը՝ կառավարության մակարդակով, մեկն էլ արտգործնախարարի մակարդակով: Բայց ի՞նչն […] ...

Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի դեմ, ով ինձ արժանի կլինի․ Ծառուկյան

22:22 15.08.2025

Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի դեմ, ով ինձ արժանի կլինի․ Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը: «Դեռևս նորություններ չկան, սպասում ենք։ Լսել եմ, որ Իլյան ցանկանում է վերադառնալ հունվարին, բայց ես ցանկանում եմ մենամարտել մինչև հունվար։ Ես երկար ժամանակ չեմ մենամարտել, այնպես որ պատրաստ կլինեմ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Ես պատրաստ եմ […] ...

TASS. Պուտինը և Թրամփը քննարկելու են գլոբալ ռազմավարական անվտանգությունը

22:11 15.08.2025

TASS. Պուտինը և Թրամփը քննարկելու են գլոբալ ռազմավարական անվտանգությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը անպայման կանդրադառնան գլոբալ ռազմավարական անվտանգության թեմային։ Այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Այս թեման կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, ամբողջ աշխարհի համար։ Իհարկե, դրան կանդրադառնան», – նշել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով երկու երկրների առաջնորդների Ալյասկայում հանդիպման օրակարգի համապատասխան հարցին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների […] ...

SHANTNEWS

22:00 15.08.2025

SHANTNEWS

Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

21:52 15.08.2025

Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Մամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: «Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց. պաշտպանության նախարարությունը ԶԼՄ համապատասխան […] ...

BACK_TO_TOP