ՃՏՊ-ները` Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+27.09 oC

ՃՏՊ-ները` Հայաստանում

16:55 21.07.2023

Հուլիսի 20-ին, ժամը 01.25-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 21-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենա: Վարորդները և երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 20-ին ժ.12.10-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Աբովյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: Երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 20-ին, ժամը 23.50-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 110-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 20-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ԳԱԶ-69» մակնիշի մեքենան Սյունիքի մարզի Անտառաշատ բնակավայրի վարչական տարածքում դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ գործողությունները կախված կլինեն Պուտինից

09:30 08.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ գործողությունները կախված կլինեն Պուտինից

ԱՄՆ հետագա գործողությունները Մոսկվայի նկատմամբ կախված կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։ Թրամփին հարցրել են, թե արդյոք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման համար համաձայնության հասնելու համար նրա կողմից սահմանված վերջնաժամկետը դեռևս ուժի մեջ է։ Ակնկալվում է, որ այն կավարտվի օգոստոսի 8-ին, որից հետո ԱՄՆ-ը […] ...

Փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացուն

09:25 08.08.2025

Փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացուն

Օգոստոսի 7-ին, ժամը 19։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Իլկասարից Հրեշտակների ձոր տանող ճանապարհին քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և չի կարողանում շարունակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...

WSJ. Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում

09:20 08.08.2025

WSJ. Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Թրամփը այս զրույցների ընթացքում հաճախ է խոսել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները վերականգնելու իր նպատակի մասին՝ տնտեսական համագործակցությունը ամրապնդելու միջոցով։ Առաջնորդները նաև բազմաթիվ հաղորդագրություններ են փոխանակել միջնորդների միջոցով, նշում […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:11 08.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

09:05 08.08.2025

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է Կոպայի անվան մրցանակի 10 հավակնորդների անվանացանկը: Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են հետևյալ մարզիկները․ Այուբ Բուադի – «Լիլ» Պաու Կուբարսի – «Բարսելոնա» Լամին Յամալ – «Բարսելոնա» Դեզիրե Դուե – ՊՍԺ Դին Հաուսեն – «Ռեալ Մադրիդ» Էստևան – «Չելսի» Մայլզ Լյուիս-Սքելի – «Արսենալ» Ռոդրիգո Մորա – «Պորտու» Ժոաու Նևեշ – ՊՍԺ […] ...

Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը Գազայում գործող ցանկացած ուժ կհամարի օկուպացիոն

09:00 08.08.2025

Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը Գազայում գործող ցանկացած ուժ կհամարի օկուպացիոն

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրերի համաձայն ձևավորված ցանկացած ուժ կհամարի օկուպացիոն, Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Ուսամա Համդանը։ «Մենք Նեթանյահուի հայտարարություններին համապատասխան ձևավորված ցանկացած ուժ կդիտարկենք որպես օկուպացիոն ուժեր, որոնք կապված են Իսրայելի հետ», -ասել է նա։ Համդանը շեշտել է, որ «դիմադրությունը օկուպացիան հաղթելու միակ միջոցն […] ...

BACK_TO_TOP