17:12 21.07.2023
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։28-ին, քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ այն մասին, որ Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Կ․, ծնված 1967 թ․)․ վարորդը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։04-ին, մարվել՝ 14։16-ին։ Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։
09:30 08.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ գործողությունները կախված կլինեն ՊուտինիցԱՄՆ հետագա գործողությունները Մոսկվայի նկատմամբ կախված կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։ Թրամփին հարցրել են, թե արդյոք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման համար համաձայնության հասնելու համար նրա կողմից սահմանված վերջնաժամկետը դեռևս ուժի մեջ է։ Ակնկալվում է, որ այն կավարտվի օգոստոսի 8-ին, որից հետո ԱՄՆ-ը […] ...
09:25 08.08.2025
Փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացունՕգոստոսի 7-ին, ժամը 19։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Իլկասարից Հրեշտակների ձոր տանող ճանապարհին քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և չի կարողանում շարունակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
09:20 08.08.2025
WSJ. Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Թրամփը այս զրույցների ընթացքում հաճախ է խոսել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները վերականգնելու իր նպատակի մասին՝ տնտեսական համագործակցությունը ամրապնդելու միջոցով։ Առաջնորդները նաև բազմաթիվ հաղորդագրություններ են փոխանակել միջնորդների միջոցով, նշում […] ...
09:11 08.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:05 08.08.2025
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է Կոպայի անվան մրցանակի 10 հավակնորդների անվանացանկը: Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են հետևյալ մարզիկները․ Այուբ Բուադի – «Լիլ» Պաու Կուբարսի – «Բարսելոնա» Լամին Յամալ – «Բարսելոնա» Դեզիրե Դուե – ՊՍԺ Դին Հաուսեն – «Ռեալ Մադրիդ» Էստևան – «Չելսի» Մայլզ Լյուիս-Սքելի – «Արսենալ» Ռոդրիգո Մորա – «Պորտու» Ժոաու Նևեշ – ՊՍԺ […] ...
09:00 08.08.2025
Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը Գազայում գործող ցանկացած ուժ կհամարի օկուպացիոնՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրերի համաձայն ձևավորված ցանկացած ուժ կհամարի օկուպացիոն, Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Ուսամա Համդանը։ «Մենք Նեթանյահուի հայտարարություններին համապատասխան ձևավորված ցանկացած ուժ կդիտարկենք որպես օկուպացիոն ուժեր, որոնք կապված են Իսրայելի հետ», -ասել է նա։ Համդանը շեշտել է, որ «դիմադրությունը օկուպացիան հաղթելու միակ միջոցն […] ...