19:16 21.07.2023
Թուրքիայի նախագահը վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ այցելում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն: Այնտեղից Էրդողանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը՝ կոչ անելով հաշտվել Կիպրոսում երկու առանձին պետությունների գոյության փաստի հետ ու ճանաչել թուրքերի ինքնորոշվելու իրավունքը: Արդյո՞ք երկակի ստանդարտներ չի կիրառում Էրդողանը՝ պաշտպանելով այս անգամ ազգերի ինքնորոշման սկզբունքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հատկանշական է, թե ինչու է Էրդողանը հենց այսօր այցելում Կիպրոս: Բանն այն է, որ այս օրերին Կիպրոսում նշում են Թուրքիայի կողմից կղզու հյուսիսի օկուպացիայի 49-րդ տարին: Թուրքիան 1974 թվականին օկուպացրել էր կղզու 36 տոկոսը՝ իրենց տներից վտարելով 170 կիպրացի հույների: 49 տարի անց գտնվելով այդտեղ՝ Էրողանը արտասանել է հետևյալ բառերը՝ «Թուրքիան Կիպրոս է բերել խաղաղություն և ժողովրդավարություն»: Էրդողանը Կիպրոսից դիմել է ՄԱԿ-ի ղեկավարությանը՝ կոչ անելով աչք չփակել այն փաստի վրա, որ կա 2 կիպրական պետություն, և առաջարկել է ըստ էության լեգիտիմացնել թուրքական օկուպացիայի փաստը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Հաջողվե՞լ է արդյոք Թուրքիային առաջընթաց արձանագրել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը ճանաչելու հարցում և արդյո՞ք Բաքվի շահերից բխում է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը՝ հաշվի առնելով, որ նույն սկզբունքի հիման վրա ինքնորոշման իրավունք է պահանջում նաև Արցախը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
22:33 15.08.2025
Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Հայաստանը նրան առաջադրած երկրներից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշատակված այդ 7 պետություններից 5-ը պաշտպանել են Թրամփի առաջադրումը առաջին դեմքերի շուրթերով, այդ թվում նաև Հայաստանը, մեկը՝ կառավարության մակարդակով, մեկն էլ արտգործնախարարի մակարդակով: Բայց ի՞նչն […] ...
22:22 15.08.2025
Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի դեմ, ով ինձ արժանի կլինի․ ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը: «Դեռևս նորություններ չկան, սպասում ենք։ Լսել եմ, որ Իլյան ցանկանում է վերադառնալ հունվարին, բայց ես ցանկանում եմ մենամարտել մինչև հունվար։ Ես երկար ժամանակ չեմ մենամարտել, այնպես որ պատրաստ կլինեմ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Ես պատրաստ եմ […] ...
22:11 15.08.2025
TASS. Պուտինը և Թրամփը քննարկելու են գլոբալ ռազմավարական անվտանգությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը անպայման կանդրադառնան գլոբալ ռազմավարական անվտանգության թեմային։ Այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Այս թեման կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, ամբողջ աշխարհի համար։ Իհարկե, դրան կանդրադառնան», – նշել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով երկու երկրների առաջնորդների Ալյասկայում հանդիպման օրակարգի համապատասխան հարցին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների […] ...
21:52 15.08.2025
Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆՄամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: «Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց. պաշտպանության նախարարությունը ԶԼՄ համապատասխան […] ...
21:41 15.08.2025
Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերՊակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Ըստ տեղեկությունների՝ անձնակազմի բոլոր անդամները, այդ թվում՝ երկու օդաչուները, զոհվել են։ Մի-17 ուղղաթիռը մարդասիրական օգնություն էր տեղափոխում ուժեղ անձրևներից տուժած շրջաններին։ Այն կործանվել է վատ եղանակային պայմանների պատճառով: Խայբեր-Պախտունխվա նահանգի նահանգապետը հայտարարել է, որ տարածաշրջանում սգո օր է հայտարարվել, […] ...