08:26 22.07.2023
Հուլիսի 19-22-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 800 քմ, Ավան վարչական շրջանում՝ 800 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2․7 հա, Թալին քաղաքում՝ 3000 քմ, Օշական գյուղում՝ 3500 քմ,
Արարատի մարզի Վանաշեն գյուղում՝ 5000 քմ,
Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 500 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 700 քմ, Աբովյան քաղաքում՝ 2500 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 300 քմ, Մայակովսկի գյուղում՝ 1 հա, Ջրվեժ գյուղում՝ 2 հա, Կոտայք գյուղում՝ 2500 քմ, Առինջ գյուղում՝ 500 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 8 հա։
09:30 08.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ գործողությունները կախված կլինեն ՊուտինիցԱՄՆ հետագա գործողությունները Մոսկվայի նկատմամբ կախված կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։ Թրամփին հարցրել են, թե արդյոք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման համար համաձայնության հասնելու համար նրա կողմից սահմանված վերջնաժամկետը դեռևս ուժի մեջ է։ Ակնկալվում է, որ այն կավարտվի օգոստոսի 8-ին, որից հետո ԱՄՆ-ը […] ...
09:25 08.08.2025
Փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացունՕգոստոսի 7-ին, ժամը 19։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Իլկասարից Հրեշտակների ձոր տանող ճանապարհին քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և չի կարողանում շարունակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
09:20 08.08.2025
WSJ. Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Թրամփը այս զրույցների ընթացքում հաճախ է խոսել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները վերականգնելու իր նպատակի մասին՝ տնտեսական համագործակցությունը ամրապնդելու միջոցով։ Առաջնորդները նաև բազմաթիվ հաղորդագրություններ են փոխանակել միջնորդների միջոցով, նշում […] ...
09:11 08.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:05 08.08.2025
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է Կոպայի անվան մրցանակի 10 հավակնորդների անվանացանկը: Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են հետևյալ մարզիկները․ Այուբ Բուադի – «Լիլ» Պաու Կուբարսի – «Բարսելոնա» Լամին Յամալ – «Բարսելոնա» Դեզիրե Դուե – ՊՍԺ Դին Հաուսեն – «Ռեալ Մադրիդ» Էստևան – «Չելսի» Մայլզ Լյուիս-Սքելի – «Արսենալ» Ռոդրիգո Մորա – «Պորտու» Ժոաու Նևեշ – ՊՍԺ […] ...
09:00 08.08.2025
Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը Գազայում գործող ցանկացած ուժ կհամարի օկուպացիոնՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրերի համաձայն ձևավորված ցանկացած ուժ կհամարի օկուպացիոն, Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Ուսամա Համդանը։ «Մենք Նեթանյահուի հայտարարություններին համապատասխան ձևավորված ցանկացած ուժ կդիտարկենք որպես օկուպացիոն ուժեր, որոնք կապված են Իսրայելի հետ», -ասել է նա։ Համդանը շեշտել է, որ «դիմադրությունը օկուպացիան հաղթելու միակ միջոցն […] ...