Ծաղկահովիտ-Գեղարոտ ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսի մեջ. կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+26.09 oC

Ծաղկահովիտ-Գեղարոտ ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսի մեջ. կա տուժած

10:03 22.07.2023

Հուլիսի 22-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Գեղարոտ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Գ., ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և հայտնվել փոսի մեջ։

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

The Times. Իսրայելը կարող է դադարեցնել Մեծ Բրիտանիայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

08:48 08.08.2025

The Times. Իսրայելը կարող է դադարեցնել Մեծ Բրիտանիայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

Իսրայելը քննարկում է Մեծ Բրիտանիայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու հարցը, եթե ճանաչի Պաղեստին պետությունը, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Իսրայելի հետ պաշտպանության և հետախուզության ոլորտում համագործակցության դադարեցումը կարող է խաթարել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությունը։ Ներկայումս հրեական պետությունը բրիտանական հետախուզական ծառայություններին տրամադրում է տեղեկատվություն Միացյալ Թագավորությունում ահաբեկչական սպառնալիքների, ինչպես նաև […] ...

Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը

08:37 08.08.2025

Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը

Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այս մասին Վաշինգտոնից հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը: ...

«Նոան» ոչ-ոքի է խաղացել Ջիբրալթարի չեմպիոնի հետ․ ԵԼ

08:32 08.08.2025

«Նոան» ոչ-ոքի է խաղացել Ջիբրալթարի չեմպիոնի հետ․ ԵԼ

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել: 9-րդ րոպեին մերն թիմից հաշիվը բացել է կամերունցի կիսապաշտպան Յան Էտեկին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 8-րդ րոպեին Էտեկին «Նոայի» տուգանային հրապարակում խախտել է կանոնները։ Թիջեյ Դե Բարի 11-մետրանոց հարվածից հետո Օգնյեն Չանչարևիչը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:25 08.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարանի մյուս սենյակներ

08:16 08.08.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարանի մյուս սենյակներ

Օգոստոսի 7-ին, ժամը 23:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 8-ին, ժամը […] ...

Բարսեղյանի «Սլովանը» 10 ֆուտբոլիստով պարտվել է Ղազախստանի չեմպիոնին․ ՉԼ

08:10 08.08.2025

Բարսեղյանի «Սլովանը» 10 ֆուտբոլիստով պարտվել է Ղազախստանի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Կայրաթին»։ Տանտերերը հաղթական գոլը խփել են 90-րդ րոպեին, աչքի է ընկել 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։ Հյուրերը 65-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, դաշտից հեռացվել էր Իբրահիմ Ռահիմը։ «Սլովանի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվել է հիմնական […] ...

BACK_TO_TOP