Անկարայի քայլերը Կիպրոսի և մարդու իրավունքների հարցում վճռորոշ են լինելու ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման համար. Բորել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Անկարայի քայլերը Կիպրոսի և մարդու իրավունքների հարցում վճռորոշ են լինելու ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման համար. Բորել

18:38 22.07.2023

Բրյուսելում հուլիսի 20-ին ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Անկարայի քայլերը Կիպրոսի և մարդու իրավունքների հարցում վճռորոշ են լինելու հարաբերությունների բարելավման համար։

Բորելը հայտարարել է, որ իրենք հավատում են Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապդնմանը։

«Արդեն 24 տարի է, ինչ ընթանում է Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության գործընթացը, բայց 2016-ից հետո այն դադարեցվել էր՝ մարդու իրավունքների ոտնահարման և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին առնչվող անհանգստության պատճառով»,-Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նշել է նա։

Նաև հայտնել է, որ անսապասելի էր հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը՝ կապված անդամակցության բանակցությունների վերսկսման հետ և դա ՆԱՏՕ-ի՝ Շվեդիայի անդամակցության հետ կապելը։

Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ է Կիպրոսի հարցը լուծել ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան։ Նույն կերպ հարաբերությունների ամրապնդման համար  կարևոր դեր է խաղալու Անկարայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար ազատությունների և արժեքների պաշտպանությունը։

Իսկ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Reuters-ին տված հարցազրույցի ընթացքում, անդրադարձել է Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացին։ Նա նշել է, որ Թուրքիան շոշափելի առաջընթաց է ակնկալում ԵՄ-ի հետ հարաբերություններում և այդ առաջընթացը ներառում է առանց վիզայի ճանապարհորդության հնարավորություն և ԵՄ անդամակցության գործընթացի որոշ գլուխներրի (կետերի) փակում, միևնույն ժամանակ շեշտելով նաև, որ  Թուրքիայի  ֆինանսական կարիքների համար անհրաժեշտ է Արևմուտքի աջակցությունը։

«Կողմերի միջև համագործակցության և  երկխոսության աճը կարող է վերածվել  ապագայում ավելի ամուր և համատեղ շահերի վրա հիմնված հարաբերությունների։ Թուրքիայի բարեփոխումների համար գործադրած ջանքերը և ԵՄ-ի աջակցությունը  կարող են կարևոր քայլ լինել հարաբերությունների բարելավման և վստահության վերականգման ուղղությամբ»,- նշել է Բորելը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP