08:44 24.07.2023
Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան գավառում մարզադահլիճի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, երկուշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով փրկարարներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի օրը փլուզվել է Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգի Քիչիհար քաղաքի թիվ 34 ավագ դպրոցի մարզադահլիճի տանիքը, ինչի հետևանքով մարդիկ մնացել են փլատակների տակ։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել է, որ միջադեպի ժամանակ մարզասրահում է գտնվել 19 մարդ, չորսին հաջողվել է ինքնուրույն փախչել, 15-ը մնացել է փլատակների տակ։ Hualunwan տեղեկատվական պորտալը, վկայակոչելով անանուն ականատեսներին, գրել է, որ դեպքի պահին մարզադահլիճում մարզվում էր վոլեյբոլի կանանց թիմը։
Երկուշաբթի առավոտյան փլատակների տակից դուրս է բերվել 14 մարդ, նրանցից չորսը կենդանության նշաններ ցույց չեն տվել, եւս վեցը բժշկական օգնություն ստանալուց հետո մահացել են։ Մյուս չորսի կյանքին վտանգ չի սպառնում։
Փլատակների տակ մնացած վերջին մարդու մարմին դուրս է բերվել առավոտյան ժամը մոտ 10-ին: Հեռուստատեսության տվյալներով՝ փրկարարական աշխատանքներն ավարտվել են։
Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։ Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ վթարի պատճառ կարող էր լինել այն, որ մարզադահլիճին կից շենքը կառուցող շինարարական կազմակերպությունը դրա տանիքին ապօրինի շինանյութ է տեղադրել։ Հորդառատ անձրեւներից հետո նյութերը ուռել են ու ավելացրել քաշը՝ մարզասրահի տանիքում ստեղծելով լրացուցիչ ծանրաբեռնվածություն, որին այն չի կարողացել դիմակայել։ Շինարարական ընկերության պատասխանատու ներկայացուցիչները գտնվում են իրավապահ ծառայությունների հսկողության տակ։
09:11 08.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է09:05 08.08.2025
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է Կոպայի անվան մրցանակի 10 հավակնորդների անվանացանկը: Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են հետևյալ մարզիկները․ Այուբ Բուադի – «Լիլ» Պաու Կուբարսի – «Բարսելոնա» Լամին Յամալ – «Բարսելոնա» Դեզիրե Դուե – ՊՍԺ Դին Հաուսեն – «Ռեալ Մադրիդ» Էստևան – «Չելսի» Մայլզ Լյուիս-Սքելի – «Արսենալ» Ռոդրիգո Մորա – «Պորտու» Ժոաու Նևեշ – ՊՍԺ […] ...
09:00 08.08.2025
Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը Գազայում գործող ցանկացած ուժ կհամարի օկուպացիոնՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրերի համաձայն ձևավորված ցանկացած ուժ կհամարի օկուպացիոն, Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Ուսամա Համդանը։ «Մենք Նեթանյահուի հայտարարություններին համապատասխան ձևավորված ցանկացած ուժ կդիտարկենք որպես օկուպացիոն ուժեր, որոնք կապված են Իսրայելի հետ», -ասել է նա։ Համդանը շեշտել է, որ «դիմադրությունը օկուպացիան հաղթելու միակ միջոցն […] ...
08:48 08.08.2025
The Times. Իսրայելը կարող է դադարեցնել Մեծ Բրիտանիայի հետ հետախուզական տվյալների փոխանակումըԻսրայելը քննարկում է Մեծ Բրիտանիայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու հարցը, եթե ճանաչի Պաղեստին պետությունը, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Իսրայելի հետ պաշտպանության և հետախուզության ոլորտում համագործակցության դադարեցումը կարող է խաթարել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությունը։ Ներկայումս հրեական պետությունը բրիտանական հետախուզական ծառայություններին տրամադրում է տեղեկատվություն Միացյալ Թագավորությունում ահաբեկչական սպառնալիքների, ինչպես նաև […] ...
08:37 08.08.2025
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամըՕգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այս մասին Վաշինգտոնից հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը: ...
08:32 08.08.2025
«Նոան» ոչ-ոքի է խաղացել Ջիբրալթարի չեմպիոնի հետ․ ԵԼՊրեմիեր լիգայի հաղթող «Նոան» Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել: 9-րդ րոպեին մերն թիմից հաշիվը բացել է կամերունցի կիսապաշտպան Յան Էտեկին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 8-րդ րոպեին Էտեկին «Նոայի» տուգանային հրապարակում խախտել է կանոնները։ Թիջեյ Դե Բարի 11-մետրանոց հարվածից հետո Օգնյեն Չանչարևիչը […] ...
08:25 08.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...