18:32 24.07.2023
Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում հուլիսի 24-ին անցկացվել է հաշվետու խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են Ծառայության 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքներն ու հիմնական միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները: Խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, Երևան քաղաքի և մարզային բաժինների ու բաժանմունքների պետերն ու տեղակալները։
Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀԿԱԾ տեսչական և վերլուծական բաժնի պետ Վահրամ Ենոքյանը։ Կիսամյակային արձանագրված ցուցանիշներով՝ հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է Ծառայության գործունեության ցուցանիշների բարելավում մի շարք ուղղություններով։ Աճել է կատարողական վարույթներով պահանջատերերի օգտին բռնագանձված գումարների չափը, կարճված կատարողական վարույթների քանակը, մասնավորապես՝ հունիս ամսին կարճված կատարողական վարույթների քանակը գերազանցել է ավարտված կատարողական վարույթների թվին։ Կարճված կատարողական վարույթների 96 տոկոսը կարճվել է փաստացի կատարման հիմքով։ Աճել են նաև գանձված և պետական բյուջե փոխանցված կատարողական ծախսերի չափերը։ Որպես որակական ցուցանիշ՝ արձանագրվել է այն փաստը, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելի քան 17%-ով նվազել է Ծառայությանը հասցեագրված բողոքների թիվը, նվազել է նաև կրկնակի դիմումների քանակը։
Օրակարգի համաձայն՝ հաշվետու ելույթներով հանդես են եկել գլխավոր քարտուղար Աշոտ Ավագյանը, Գլխավոր հարկադիր կատարողի՝ թվային ոլորտը համակարգող տեղակալ Գագիկ Հարությունյանը, Գլխավոր հարկադիր կատարողի օգնականներ Վարդուհի Պետրոսյանն ու Լարիսա Հարությունյանը, Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը։
Բանախոսները զեկուցել են անձնակազմի կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների, նյութատեխնիկական հագեցվածության ապահովման, նախատեսված և իրականացվող շինաշխատանքների մասին, անդրադարձել հարկադիր կատարման ոլորտի թվայնացման շարունակական գործընթացին, կատարողական վարույթի շրջանակում գործընկեր կառույցների հետ տեղեկատվության էլեկտրոնային եղանակով փոխանակմանը, քաղաքացիների սպասարկման որակի արդյունավետության բարձրացմանը, օրենսդրական բարեփոխումներին և իրավական ապահովմանը, ինչպես նաև Կառավարության՝ 2022-26 թթ․ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ և 2021-2026 թթ․ միջոցառումների ծրագրով նախատեսված և իրականացված միջոցառումներին, դրանց հանրային իրազեկման արդյունավետությանն առնչվող հարցերին։ Արձանագրվել է, որ խմբային վճարումների, ինչպես նաև վճարահաշվարկային տերմինալներով 24/7 ռեժիմով վճարումների ընդունումը ևս զգալիորեն կրճատել է քաղաքացու սպասարկման ժամանակը, կրճատվել են սպասարկման հերթերը։
Քննարկվել են նաև ԱՆ Վերահսկողական վարչության ուսումնասիրությունների, տեսչական ստուգումների և ծառայողական քննությունների արդյունքները։ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արձանագրված աշխատանքային բացթողումները շտկելու և աշխատանքի կազմակերպման որակը բարձրացնելու ուղղությամբ։
Ամփոփելով Ծառայության 2023 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Գլխավոր հարկադիր կատարողն ընդհանուր առմամբ դրական է գնահատել հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից կատարված աշխատանքը՝ հավելելով, որ առաջիկայում անելիքները շատ են, որոնք պետք է իրականացվեն պատշաճ և պատասխանատու ձևով։
23:59 13.07.2025
«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերըՖրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել […] ...
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...