Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին

18:16 26.07.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլային:

Նախարարը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։

Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին երկու տարվա ընթացքում ընթանում են սերտ համագործակցությամբ։ Այս համատեքստում նախարարը շեշտել է նաև համատեղ իրագործված նախաձեռնությունների արդյունավետությունը և շարունակականության անհրաժեշտությունը՝ ուղղված հետպատերազմյան ժամանակահատվածում դրա կարիքն ունեցող քաղաքացներին, ինչպես նաև միածնող երեխաների մայրերին ու խոցելի այլ խմբերին։

Անդրադառնալով համատեղ ստորագրված ոլորտային հուշագրերին՝ նախարար Մկրտչյանը, մասնավորապես՝ կարևորել է ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության, ինչպես նաև Մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարարությունների հետ կնքված հուշագրերի դերը, որոնք նպատակ ունեն ապահովել Արաբական Միացյալ Էմիություններում ՀՀ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածությունը, խթանել հանդուրժողականության ու համակեցության արժեքների տարածումը և այլն։ Նախարարը նաև նշել է, որ միջազգային տարբեր համաժողովների և քննարկումների շրջանակում ԱՄԷ գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվել համագործակցության ուղղություններին։

Դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլան ևս կարևորել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն ու պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է համատեղ փաստաթղթերի շրջանակում ամրագրված մի շարք ծրագրերի՝ գործնական փուլ տեղափոխելու հանձնառությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղել ջանքերը՝ խոցելի խմբերին (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և բռնության ենթարկված անձինք, աշխատանքային միգրանտներ և այլն) ուղղված աշխատանքներում։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակաշրջանի ավարտը․ Կլասիկոյից հետո Անչելոտին կհեռանա «Ռեալ»-ից

13:58 10.05.2025

Ժամանակաշրջանի ավարտը․ Կլասիկոյից հետո Անչելոտին կհեռանա «Ռեալ»-ից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո կհեռանա մադրիդյան ակումբում իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փոխանցում է armsport.am-ը: Ռոմանոյի հաղորդմամբ՝ Էլ Կլասիկոյից հետո «արքայական» ակումբը պաշտոնական հայտարարություն կանի Անչելոտիի հրաժարականի մասին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անչելոտին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։ […] ...

Եվրոպան Ռուսաստանի հետ պետք է նշեր մայիսի 9-ը. Բրազիլիայի նախագահ

13:44 10.05.2025

Եվրոպան Ռուսաստանի հետ պետք է նշեր մայիսի 9-ը. Բրազիլիայի նախագահ

Ամբողջ Եվրոպան պետք է նշեր մայիսի 9-ը, անհասկանալի է, թե ինչպես կարելի է քննադատել Ռուսաստանին այս տոնակատարությունների անցկացման համար, որը, ինչպես Բրազիլիան, նշում է նացիզմի դեմ հաղթանակը, ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Եվրոպան պետք է երեկ՝ մայիսի 9-ին տոներ, Ֆրանսիան պետք է տոներ, Գերմանիան պետք է տոներ, քանի որ շնորհիվ այն […] ...

Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13:32 10.05.2025

Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Դատավորների եվրոպական միության (European Assossiation of Judges-EAJ) անդամները մայիսի 10-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի ուղեկցությամբ: Շուրջ 40 պետությունից ավելի քան 70 պատվիրակի դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում […] ...

Ռուսաստանն արդեն վարժվել է պատժամիջոցներին. Պեսկով

13:22 10.05.2025

Ռուսաստանն արդեն վարժվել է պատժամիջոցներին. Պեսկով

Ռուսաստանին նոր պատժամիջոցներով վախեցնելը ժամանակի վատնում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը ընտելացել է պատժամիջոցներին և արդեն հասկանում է, թե ինչպես է նվազագույնի հասցնելու նորերի հետևանքները։ «Այս պատժամիջոցներով մեզ վախեցնելը ժամանակի վատնում է»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։ ...

Մակրոնը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

13:12 10.05.2025

Մակրոնը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներդրվել մի քանի օրվա ընթացքում, եթե ՌԴ-ն հրաժարվի ընդունել 30-օրյա հրադադարի պայմանները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մեզ համար առաջիկա օրերն են, երբ մենք պետք է կարողանանք պատժամիջոցների նոր փաթեթ ներդնել»,- ասել է նա LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ են սահմանվելու […] ...

Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

13:00 10.05.2025

Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Այս մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում Կիև այցի նախօրեին։ «Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա մենք պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ […] ...

BACK_TO_TOP