17:51 28.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ իր պաշտոնավարման ընթացքում կփորձի առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի առավել ամրապնդման համար:
«Պատիվ ունեմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի ողջույնները փոխանցել Ձեզ և բարեկամ Հայաստանի ժողովրդին: Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ խորն են: Երկու երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ և ես իմ ողջ ջանքերը կներդնեմ այդ ներուժի իրացման գործում: Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք առավել զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները»,- նշել է դեսպան Մեհդի Սոբհանիը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և վստահություն հայտնել, որ վերջինիս աշխատանքի արդյունքում մեր երկրների միջև հաստատված ամուր փոխհարաբերություններն առավել մեծ զարգացում կապրեն:
«Շնորհակալություն պարոն Ռայիսիի ողջույների համար: Փոխանցեք իմ և հայ ժողովրդի անունից ողջույնի խոսքեր ու լավագույն բարեմաղթանքները: Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում մեծ փորձությունների միջով է անցել, և այդ տարիների ընթացքում մեր և Իրանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, իրենց զարգացումն են ապրել»,- նշել է նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաշերտ համագործակցության հարցեր և փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանն ու առկա ներուժի ամբողջական իրականացմանը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Նորանշանակ դեսպանը այս համատեքստում շեշտել է, որ Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին:
Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:
14:45 10.05.2025
Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ կեսօրին Նյու Դելիում իր նստավայրում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանության շտաբի պետի և Հնդկաստանի զինված ուժերի ղեկավարների հետ, հաղորդում է ANI գործակալությունը: «Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը շաբաթ վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Պակիստանի չորս ավիաբազաներին՝ ի պատասխան Պակիստանի հարձակման 26 հնդկական […] ...
14:30 10.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը […] ...
14:14 10.05.2025
Մամուլի ազատության սահմանները. ի՞նչ փոխվեց ՀՀ-ում. Հեռանկար բանավեճՄիջազգային վարկանիշները արձանագրում են՝ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի ազատության ցուցանիշներով: Արդյո՞ք իշխանությունների շնորհիվ, թե՞ ի հեճուկս: Ո՞ւմ են սպասարկում և ո՞ւմ իրականում պետք է սպասարկեն հայ ժուռնալիստները: Կդիմանա՞ն արդյոք ավանդական լրատվամիջոցները ցանցային մեդիայի հետ մրցակցությանը: Այս հարցերը քննարկվել են Մամուլի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի և Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության համահիմնադիր […] ...
13:58 10.05.2025
Ժամանակաշրջանի ավարտը․ Կլասիկոյից հետո Անչելոտին կհեռանա «Ռեալ»-իցՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո կհեռանա մադրիդյան ակումբում իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փոխանցում է armsport.am-ը: Ռոմանոյի հաղորդմամբ՝ Էլ Կլասիկոյից հետո «արքայական» ակումբը պաշտոնական հայտարարություն կանի Անչելոտիի հրաժարականի մասին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անչելոտին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։ […] ...
13:44 10.05.2025
Եվրոպան Ռուսաստանի հետ պետք է նշեր մայիսի 9-ը. Բրազիլիայի նախագահԱմբողջ Եվրոպան պետք է նշեր մայիսի 9-ը, անհասկանալի է, թե ինչպես կարելի է քննադատել Ռուսաստանին այս տոնակատարությունների անցկացման համար, որը, ինչպես Բրազիլիան, նշում է նացիզմի դեմ հաղթանակը, ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Եվրոպան պետք է երեկ՝ մայիսի 9-ին տոներ, Ֆրանսիան պետք է տոներ, Գերմանիան պետք է տոներ, քանի որ շնորհիվ այն […] ...
13:32 10.05.2025
Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրԴատավորների եվրոպական միության (European Assossiation of Judges-EAJ) անդամները մայիսի 10-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի ուղեկցությամբ: Շուրջ 40 պետությունից ավելի քան 70 պատվիրակի դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում […] ...