16:06 03.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քերական վարույթով իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ կատարված ավազակության, ավազակության փորձի և կողոպուտի դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
Մասնավորապես՝ հուլիսի 30-ին՝ ժամը 11:45-ին, Երևան քաղաքում որպես առաքիչ աշխատող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ հուլիսի 24-ին՝ ժամը 22:18-ին, հավելվածով առաքման պատվեր է ստացել, սակայն պատվիրատուն և վերջինիս հետ նույն վայրում գտնվող մեկ այլ երիտասարդ իրենց մոտ գտնվող դանակներով սպառնացել են իրեն և, պատվիրված սնունդը վերցնելով, հրաժարվել են վճարել:
Նույն ժամանակահատվածում իրավապահներին է դիմել Հնդկաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացի, ով նույնպես մատուցում է առաքման ծառայություններ, և պատմել, որ 2023թ․ հուլիսի 26-ին առաքման պատվեր է կատարել Երևան քաղաքի Մինսկի փողոցի 1-ին շենքի մոտակայքում, որտեղ իրեն դիմավորել են 4-5 երիտասարդներ։ Վերջիններս հայտնել են, թե իբր գումարն օնլայն են փոխանցել և հրավիրել ինչ-որ մութ շինություն։ Սակայն ինքը, նախապես տեղյակ լինելով, որ այդ տարածքում իր ընկերոջից դանակի սպառնալիքով պահանջել և ստացել են առաքումը, հրաժարվել է կատարել նրանց պահանջը, ինչից հետո վերջիններս փակել են իր մոպեդի ճանապարհը, իսկ երիտասարդներից երկուսը քաշել են իր պայուսակից, որպեսզի հափշտակեն:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, ինչպես նաև 44-253-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռվնել են քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Երկու առաքիչները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքերի հանգամանքների շուրջ:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են վերոհիշյալ երիտասարդների ինքնությունը, ինչպես նաև՝ վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձաեռնարկված գործողություններով, ինչպես նաև ստացված տեղեկություններն իրացնելով, պարզվել է, որ առաքիչների նկատմամբ նման գործողություններ կատարած անձինք Երևան քաղաքի բնակիչներ են, որոնցից երկուսը՝ 16, երկուսը՝ 14, մեկը՝ 17 տարեկան:
Նախնական տվյալներով՝ հուլիս ամսվա ընթացքում՝ տարբեր օրերի, պատանիները առաքիչների նկատմամբ դանակի սպառնալիքով պահանջել և առանց վճարելու ստացել են օնլայն հավելվածի միջոցով պատվիրված տարբեր արժողության ապրանքներ, իսկ առանձին դեպքերում իրենց հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ միջամտել են դեպքին ականատես բնակիչներ կամ առաքիչը ցուցաբերել է զգոնություն:
Իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում պատանիները, հացագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Որոշումներ են կայացվել երիտասարդներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ 16-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 44-253-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 14-ամյա պատանիներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ծնողի դաստիարակչական հսկողության հանձնելը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, ներգրավված յուրաքանչյուր անձի գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ անչափահասների գործողությունների արդյունքում ընկերությանը պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ:
Նկատի ունենալով, որ ձեռք բերված նախնական տվյալները վերաբերում են մի քանի նմանատիպ դեպքերի՝ ՀՀ քննչական կոմիտեն, հատկապես դեռահասների ծնողներին, հորդորում է առավել ուշադիր և զգոն լինել իրենց երեխաների վարքագծի նկատմամբ, վերահսկել նրանց կողմից կատարվող առցանց պատվերները և իրականացնել աշխատանքներ՝ նմանատիպ գործողությունների հանցավոր բնույթը բացատրելու, նման հանցավոր գործողությունների կատարումը թույլ չտալու, իսկ այդպիսիք կատարելու դեպքում հետևող քրեական պատասխանատվության վերաբերյալ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:10 14.07.2025
Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...
11:42 14.07.2025
Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%», «Կաթնաշոռ 18%» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու […] ...
11:36 14.07.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...
11:22 14.07.2025
Սպասարկելով քաղաքացու զանգը՝ դուք եք զգում համակարգի զարկերակը․ ամփոփվել է Ոստիկանության ՕԿԿ առաջին կիսամյակի աշխատանքըՀուլիսի 11-ին ՆԳ նախարարությունում ամփոփվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, ծառայողներ։ Անդրադառնալով նորակառույց կենտրոնի շենքային պայմաններին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ներկայումս Օպերատիվ կառավարման կենտրոնը ոստիկանության […] ...
11:05 14.07.2025
Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներումՀուլիսի 13-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։ Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով […] ...
10:58 14.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...