Կինը բաժանվել է հաշմանդամ ամուսնուց և նոր ամուսնու հետ դարձել նրա խնամակալը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.23 oC

Կինը բաժանվել է հաշմանդամ ամուսնուց և նոր ամուսնու հետ դարձել նրա խնամակալը

21:43 08.08.2023

ԱՄՆ Տեխաս նահանգի բնակչուհին ամուսնալուծվել է դժբախտ պատահարից տուժած ամուսնուց և նոր զուգընկերոջ հետ դարձել նրա խնամակալը։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

Քրիս Արմսթրոնգը ծանոթացել է Բրենդոնի հետ, երբ նրանք դեռ պատանի էին։ Մի քանի տարվա հարաբերություններից հետո զույգը ամուսնացել է։

«Նա բարի էր և նուրբ: Նրա հետ ես ինձ սիրված էի զգում»,- նշում է կինը։

Հարսանիքից մի քանի տարի անց Բրենդոնը ավտովթարի է ենթարկվել, բեռնատարը մխրճվել է նրա մեքենայի մեջ։ Տղամարդը գլխի ծանր վնասվածքներ է ստացել և երկու ամիս եղել է կոմայի մեջ։ Չնայած բժիշկների հիասթափեցնող կանխատեսումներին՝ Բրենդոնը ողջ է մնացել, բայց դարձել հաշմանդամ և ընդմիշտ զրկվել լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից։ Նա չէր կարողանում ինքնուրույն քայլել, ուտել կամ զուգարան գնալ։ Տղամարդու մոտ խնդիրներ են առաջացել նաև կարճաժամկետ հիշողության և խոսքի հետ կապված։

Հիվանդանոցում վերականգնվելուց հետո Բրենդոնն կարճ ժամանակ ապրել է Քրիսի հետ, սակայն շուտով կնոջ համար դժվարացել է խնամել նրան։ Ի վերջո, նա ամուսնուն ուղարկել է խնամքի կենտրոն՝ իր տնից հինգ րոպե հեռավորության վրա և սկսել կանոնավոր այցելել նրան:

«Ես սգում էի, չնայած նա ողջ էր: Հետո եկավ շրջադարձային կետը. ես հասկացա, որ տխուր լինելը նորմալ է: Նրան կարոտելը նորմալ է: Ես հասկացա, որ պետք է բաց թողնեմ նրան և սիրեմ նոր մարդու»,- ասում է նա:

Քրիսը ամուսնալուծության հայց է ներկայացրել, սակայն շարունակել է հոգ տանել Բրենդոնի մասին։ Շուտով նա դարձել է նրա օրինական խնամակալը: Նոր կյանք սկսելու համար կինը ընդունվել է համալսարան և մի քանի տարի անց դարձել լոգոպեդ։ Որոշ ժամանակ անց նա հանդիպել է Ջեյմս անունով մի տղամարդու։ Քրիսն անմիջապես նրա հետ ընդհանուր լեզու է գտել ու սիրահարվել։

«Մեր առաջին հանդիպման ժամանակ ես հանդիպեցի նրա որդուն, իսկ հաջորդ օրը նա հանդիպեց Բրենդոնին»,- հիշում է Քրիսը։

Շուտով Ջեյմսն ու Քրիսն ամուսնանում են։ Ներկայումս զույգը երկու դուստր է մեծացնում և պարբերաբար հանդիպում է Բրենդոնին։

«Մենք գնում ենք նրա հետ ճաշելու, եկեղեցի, ինչպես նաև հրավիրում ենք նրան մեր տուն: Անհավանական է հասկանալ, որ երբ խոսում ենք ընտանիքի մասին, նկատի ունենք նաև Բրենդոնին»,- պատմել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

23:32 17.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

23:16 17.05.2025

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

23:08 17.05.2025

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...

BACK_TO_TOP