Ծնվելուց անմիջապես հետո առևանգված աղջիկը ծնողներին գտել է 17 տարի անց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.16 oC

Ծնվելուց անմիջապես հետո առևանգված աղջիկը ծնողներին գտել է 17 տարի անց

22:25 10.08.2023

Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքի բնակչուհին, ով առևանգվել էր ծնվելուց անմիջապես հետո, գտել է իր ընտանիքին ԴՆԹ թեստի շնորհիվ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

Միչի Զեֆանի Շելդոնին մեծացրել են ամուսիններ Լավոնան և Մայքլ Սոլոմոնը: 17 տարեկանում նա դպրոցում հանդիպել է Քեսսիդի անունով մի աղջկա հետ, ով շատ նման էր իրեն։ Դպրոցի սոցիալական աշխատողները, ովքեր նկատել են ուսանողների նմանությունը, Միչիին առաջարկել են ԴՆԹ թեստ անել։

Անալիզի արդյունքները ցույց են տվել, որ Քեսիդին նրա կենսաբանական քույրն է։ Միչին նաև պարզել է, որ Լավոնան և Մայքլը իր որդեգրած ծնողներն են։ Շուտով նա իմացել է, որ իրեն առևանգել են ծննդյան ժամանակ։ Նրա որդեգրած ծնողները չեն կարողացել սեփական երեխաներ ունենալ, ուստի Լավոնան որոշել է գողանալ նորածին երեխային հիվանդանոցից։ Երբ Միչին ընդամենը երեք օրական էր, Լավոնան քողարկվել է որպես բուժքույր և առևանգել նրան ծննդատանից։ Միչին, իմանալով ճշմարտությունը, դադարել է շփվել իրեն մեծացրած մոր հետ։ Չնայած դրան՝ նա Լավոնայի նկատմամբ ոխ չի պահում և նրան հանցագործ չի համարում։

Որոշ ժամանակ անց Միչին որոշել է հանդիպել իր կենսաբանական ծնողների հետ։

«Կապ չկար։ Չափազանց դժվար էր, քանի որ ես մեծացա՝ մտածելով, որ այլ ընտանիք ունեմ»,- հիշում է նա։

Այնուամենայնիվ, նա աստիճանաբար հարաբերություններ է հաստատել հոր և մոր հետ։

Այդ ժամանակվանից նա երազում էր, որ հարսանիքի ժամանակ երկու հայրերն էլ տանեն իրեն դեպի խորան։ Միչիի երազանքն իրականացել է, երբ նա ամուսնացել է 2023 թվականի մարտին։

«Դա հրաշք էր։ Իմ երկու ընտանիքների հարաբերությունները բարելավվում են։ Վերջապես հաշտվել ենք կատարվածի հետ։ Մենք հարգում և հասկանում ենք միմյանց»,- ասել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

10:37 17.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Թրամփը հայտարարել է, որ միայն ինքը կարող է կազմակերպել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը

10:10 17.05.2025

Թրամփը հայտարարել է, որ միայն ինքը կարող է կազմակերպել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ կկարողանա արագ համաձայնության գալ Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ «Կարծում եմ՝ մենք կարող ենք դա արագ անել», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ խոսելով Մոսկվայի հետ շփումների մասին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ միայն ինքը կարող է լուծել այս խնդիրը։ «Կարծում եմ՝ միայն ես կարող եմ դա […] ...

«Վեստ Արմենիայի» հայտարարությունը

09:49 17.05.2025

«Վեստ Արմենիայի» հայտարարությունը

Պրեմիեր լիգայից հեռացված «Վեստ Արմենիան» պաշտոնական հայտարարություն է տարածել: «ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։ Ցավոք, «Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, մեր թիմը հեռացվում է Fastex Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։ 2024-ի հուլիսին ստանձնելով ակումբի ղեկը, […] ...

Թրամփը պնդում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունի

09:30 17.05.2025

Թրամփը պնդում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունի

 Իրանն ունի նավթի և գազի մեծ պաշարներ, ուստի խաղաղ միջուկային ծրագրի կարիք չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք ունեն առատ նավթ, բավականաչափ՝ 300 տարի ծառայելու համար: Դա լավ, մաքուր, կատարյալ նավթ է։ Երբ դուք ունեք անսահմանափակ նավթի և գազի պաշարներ, ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ խաղաղ միջուկային էներգիան։ Ես համաձայն եմ այն ​​իրավիճակների […] ...

Հունգարիայի վարչապետը հայտնել է, թե որ դեպքում խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

09:03 17.05.2025

Հունգարիայի վարչապետը հայտնել է, թե որ դեպքում խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության կարելի է հասնել միայն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքում։ Նրա կարծիքով, միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները բավարար չեն լինի։ «Դա չի աշխատի։ Եթե հույս ունեք, որ ռուսներն ու ուկրաինացիները կգան համաձայնության, սխալվում եք։ Դա տեղի չի […] ...

«Բոլոնիան» շուրջ կեսդարյա ընդմիջումից հետո նվաճել է Իտալիայի գավաթը

08:30 17.05.2025

«Բոլոնիան» շուրջ կեսդարյա ընդմիջումից հետո նվաճել է Իտալիայի գավաթը

«Բոլոնիան» 51 տարի անց նվաճեց Իտալիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում «Բոլոնիան» Դեն Նդոյեի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է «Միլանին»։ «Բոլոնիան» նախորդ անգամ երկրի գավաթակիր դարձել էր 1974 թվականին, երբ վճռորոշ խաղում 11-մետրանոցներով հաղթել էր «Պալերմոյին»։ ...

BACK_TO_TOP