12:20 11.08.2023
2023թ. օգոստոսի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակիչը իր տան բակում և ջերմատանն ապօրինի մշակում, աճեցնում է կանեփի բույսեր, որոնք չորացնում, պատրաստում է թմրանյութ և իրացնում:
Օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով իրավապահներն այցելել են նշված անձի բնակության վայր, որտեղ ակնհայտ տեսանելի վայրում հայտնաբերել են մշակված կանեփի բույսեր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ`թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հականիշներով, որի շրջանակներում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:
Մասնավորապես՝ կատարված դեպքի վայրի զննությամբ նշված հասցեում՝ ջերմատնից, հայտնաբերվել, արմատախիլ է արվել և վերցվել է ընդհանուր տարբեր չափսերի թվով 480 հատ կանեփանման բույս, 4 պոլիմերային պարկ՝ կանեփի բույսերի չորացված տերևներով լի՝ ընդհանուր շուրջ 27,5 կիլոգրամ քաշով: Տան խուզարկության ժամանկ 64-ամյա տղամարդը ներկայացրել է 27 հատ պոլիէթիլենային փաթեթ՝ կանեփանման բույսերի կիսամանրացված զանգվածներով՝ ընդհանուր մոտ 750 գրամ քաշով, 13 հատ թղթե և պոլիէթիլենային փաթեթներ՝ մոտ 705 գրամ քաշով կանեփանման բույսերի մանրացված, չորացված զանգվածներով, 4 հատ ծխախոտի գլանակ, և 1 հատ թղթե փաթեթ՝ կանեփանման բույսերի կիսամանրացված զանգվածներով՝ մոտ 7,5 գրամ քաշով, 1 հատ դեղատուփ՝ կանեփանման բույսերի սև գույնի կոշտ զանգվածով՝ մոտ 4,82 գրամ քաշով, ինչպես նաև՝ 38 հատ թղթյա փաթեթ՝ կանեփանման բույսերի մանրացված, չորացված զանգվածներով ընդհանուր՝ մոտ 195 գրամ քաշով:
Նույն օրը տղամարդը, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու և կանեփի բույսեր ապօրինի աճեցնելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս հարցաքննվել է՝ ներկայացնելով քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, խոստովանելով, որ ամիսներ շարունակ իր ջերմոցում մշակել, չորացրել և պատրաստել է թմրամիջոց:
Խուզարկությամբ հայտնաբերված կանեփանման զանգվածների վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, սակայն, ըստ փորձագետի նախնական ուսումնասիրության, ներկայացված փաթեթներից երկուսում առկա բուսական զանգվածների հետազոտությամբ պարզվել է, որ դրանք հանդիսանում են 73,11 գրամ և 38,7 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, իսկ ներկայացված պայմանական ընդհանուր թվով 480 հատ բույսերի բուսաբանական հետազոտությամբ, դրանք համապատասխանում են «կանեփ» տեսակի բույսի նկարագրին:
Ձեռք բերված փաստերի հիման վրա Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, թմրամիջոցի իրացման դեպքերը բացահայտելու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Պարզվել է, որ նշված անձը նույն տարածքում կանեփ աճեցնելու և իրացնելու /վաճառելու/ համար, 2012թ. դատապարտվել է ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:10 17.05.2025
Թրամփը հայտարարել է, որ միայն ինքը կարող է կազմակերպել ուկրաինական ճգնաժամի կարգավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ կկարողանա արագ համաձայնության գալ Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ «Կարծում եմ՝ մենք կարող ենք դա արագ անել», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ խոսելով Մոսկվայի հետ շփումների մասին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ միայն ինքը կարող է լուծել այս խնդիրը։ «Կարծում եմ՝ միայն ես կարող եմ դա […] ...
09:49 17.05.2025
«Վեստ Արմենիայի» հայտարարությունըՊրեմիեր լիգայից հեռացված «Վեստ Արմենիան» պաշտոնական հայտարարություն է տարածել: «ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։ Ցավոք, «Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, մեր թիմը հեռացվում է Fastex Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։ 2024-ի հուլիսին ստանձնելով ակումբի ղեկը, […] ...
09:30 17.05.2025
Թրամփը պնդում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունիԻրանն ունի նավթի և գազի մեծ պաշարներ, ուստի խաղաղ միջուկային ծրագրի կարիք չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք ունեն առատ նավթ, բավականաչափ՝ 300 տարի ծառայելու համար: Դա լավ, մաքուր, կատարյալ նավթ է։ Երբ դուք ունեք անսահմանափակ նավթի և գազի պաշարներ, ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ խաղաղ միջուկային էներգիան։ Ես համաձայն եմ այն իրավիճակների […] ...
09:03 17.05.2025
Հունգարիայի վարչապետը հայտնել է, թե որ դեպքում խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջևՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության կարելի է հասնել միայն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքում։ Նրա կարծիքով, միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները բավարար չեն լինի։ «Դա չի աշխատի։ Եթե հույս ունեք, որ ռուսներն ու ուկրաինացիները կգան համաձայնության, սխալվում եք։ Դա տեղի չի […] ...
08:30 17.05.2025
«Բոլոնիան» շուրջ կեսդարյա ընդմիջումից հետո նվաճել է Իտալիայի գավաթը«Բոլոնիան» 51 տարի անց նվաճեց Իտալիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում «Բոլոնիան» Դեն Նդոյեի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է «Միլանին»։ «Բոլոնիան» նախորդ անգամ երկրի գավաթակիր դարձել էր 1974 թվականին, երբ վճռորոշ խաղում 11-մետրանոցներով հաղթել էր «Պալերմոյին»։ ...
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...