19:09 28.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի 22-ամյա բնակիչը, 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ԱՄՆ-ում և Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ընկերությունների ինտերնետ խանութներից պատվիրել է ապրանքներ՝ որպես վճարման եղանակ օգտագործելով համացանցից ձեռք բերած, այլ անձանց քարտային հաշվեհամարներում առկա դրամական միջոցները՝ հափշտակելով ընկերությունների կողմից առաքված խոշոր չափերով՝ ընդհանուր 635,164 ՀՀ դրամին համարժեք 1316 ԱՄՆ դոլար արժողության ապրանքներ:
Մասնավորապես, 22-ամյա երիտասարդը 2017թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին համացանցից ձեռք է բերել բազմաթիվ անձանց բանկային քարտերի տվյալներ: Այնուհետև՝ 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, Երևան քաղաքում գտնվող իր բնակարանից, որպես էլեկտրոնային վճարման եղանակ, մուտքագրել է ձեռք բերած հիշյալ բանկային քարտերի տվյալները և դրանց հաշվեհամարներում առկա դրամական միջոցների փոխանցմամբ պատվիրել ապրանքներ ու այդ կերպ հափշտակել իր անվամբ ընկերություններից առաքված ապրանքները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
21:15 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:00 28.06.2025
Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետԱյս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...
20:52 28.06.2025
Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայումԲասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել Հունաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում։ 20 խաղում նա վաստակել էր 437 միավոր և առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի […] ...
20:45 28.06.2025
Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքինԱմերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...
20:30 28.06.2025
ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելովԻրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...