10:01 16.08.2023
Գլխավոր դատախազությունը 2019-2020 թվականներին պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և այլոց, այդ թվում՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Ա.Դ.-ի կնոջ Զ.Գ.-ի՝ Կոտայքի մարզի սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող նշանակության շուրջ 48,5 հա ընդհանուր մակերեսով 25 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի ապրիլի 7-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և Զ.Գ.-ի: Արդյունքում, անվավեր է ճանաչվել 2007 թվականի մայիսի 26-ի «Լոտ 26» հողամասի աճուրդը, իսկ Զ.Գ.-ն պարտավորվել է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող 0,55 հա մակերեսով հողամասը: Վճիռը բողոքարկվել է վերադաս ատյաններ. արդյունքում, Վճռաբեկ դատարանը, 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ վերահաստատել է Դատախազության և ստորադաս դատարանների դիրքորոշումն առ այն, որ վիճարկվող աճուրդն իրականացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի խախտմամբ և անփոփոխ է թողել Դատախազության հայցը բավարարելու մասին դատական ակտը: Այսպիսով, Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ օրինական ուժի մեջ է մտել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող 0,55 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին դատական ակտը: 2023 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն դատարանը բավարարել Դատախազության՝ վերոնշյալ աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերից ևս 3-ը, որոնց օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի ևս 8,4 հա հողամաս: Մնացած աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերը դեռևս գտնվում են Հակակոռուպցիոն դատարանի վարույթում:
19:57 16.05.2025
«Բարսելոնան» 9-րդ անգամ ոսկե դուբլ է գրանցելԿատալոնական «Բարսելոնան» պատմության մեջ 9-րդ անգամ ոսկե դուբլ է գրանցել Իսպանիայում: Ակումբը մեկ մրցաշրջանում երկրի չեմպիոն ու գավաթակիր է դարձել 2025, 2018, 2016, 2015, 2009, 1998, 1959, 1953 և 1952 թվականներին: Մադրիդի «Ռեալը» նման ցուցանիշ գրանցել է 5 անգամ, իսկ«Աթլետիկոն»՝ 1: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի […] ...
19:52 16.05.2025
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով: Քննարկմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի և Սլովակիայի վարչապետները, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: ...
19:47 16.05.2025
2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցըՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են 2025 թվականի հունիսի 4-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2025 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների […] ...
19:42 16.05.2025
Նախագիծ. փոփոխություն սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգումԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է հստակեցնել ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության մասին կարգավորումները, սահմանել այդ […] ...
19:37 16.05.2025
Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է ուսանողներիՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Գյումրու մասնաճյուղի ուսանողներին: Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Հայկանուշ Տեր-Վարդանյանը ուսանողներին է ներկայացրել նախարարության համալրման հնարավորությունները և մասնագիտական աճի հեռանկարները։ Ապա մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանն ապագա տնտեսագետներին ներկայացրել է հարկաբյուջետային քաղաքականության մշակման առանձնահատկություններն ու հիմնական սկզբունքները, ինչպես նաև անդրադարձել նախարարության հիմնական գործառույթներին, խոսել պետական […] ...