11:49 17.08.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2023-2024 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել են որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները:
Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։
Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։
2023-2024 թվականների որսի կենդանիների, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների ցանկը՝ այստեղ:
19:57 16.05.2025
«Բարսելոնան» 9-րդ անգամ ոսկե դուբլ է գրանցելԿատալոնական «Բարսելոնան» պատմության մեջ 9-րդ անգամ ոսկե դուբլ է գրանցել Իսպանիայում: Ակումբը մեկ մրցաշրջանում երկրի չեմպիոն ու գավաթակիր է դարձել 2025, 2018, 2016, 2015, 2009, 1998, 1959, 1953 և 1952 թվականներին: Մադրիդի «Ռեալը» նման ցուցանիշ գրանցել է 5 անգամ, իսկ«Աթլետիկոն»՝ 1: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի […] ...
19:52 16.05.2025
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով: Քննարկմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի և Սլովակիայի վարչապետները, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: ...
19:47 16.05.2025
2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցըՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են 2025 թվականի հունիսի 4-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2025 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների […] ...
19:42 16.05.2025
Նախագիծ. փոփոխություն սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգումԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է հստակեցնել ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության մասին կարգավորումները, սահմանել այդ […] ...
19:37 16.05.2025
Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է ուսանողներիՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Գյումրու մասնաճյուղի ուսանողներին: Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Հայկանուշ Տեր-Վարդանյանը ուսանողներին է ներկայացրել նախարարության համալրման հնարավորությունները և մասնագիտական աճի հեռանկարները։ Ապա մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանն ապագա տնտեսագետներին ներկայացրել է հարկաբյուջետային քաղաքականության մշակման առանձնահատկություններն ու հիմնական սկզբունքները, ինչպես նաև անդրադարձել նախարարության հիմնական գործառույթներին, խոսել պետական […] ...