Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.81 oC

Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները

12:22 17.08.2023

«Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը սովահարության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում, և հետևաբար Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պիտի դիտարկել, միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց   Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարավ  Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած հրատապ քննարկման կարևոր արձանագրումներին:

«1-ին՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես ՄԱԿ անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ։

2-րդ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումը հաստատեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։

3-րդ՝ ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել։

Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է։ Նաև միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ միջազգային հանրության այս կոչը այս պահի դրությամբ իրագործված չէ և 22 բեռնատար՝ շուրջ 400 տոննա հումանիտար բեռով, Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր

18:47 16.05.2025

Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր

Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) առաջարկել է նոր քաշային կարգերը, որոնք հաստատման կներկայացվեն մայիսի 23-26-ը՝ Սաուդյան Արաբիայում նախատեսված մարզաձևի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովում: Տղամարդիկ աշխարհի և աշխարհամասերի առաջնություններում կմրցեն 60, 65, 71, 79, 88, 98, 110 և +110 կգ, իսկ կանայք` 48, 53, 58, 63, 69, 77, 86 և +86 կգ քաշային […] ...

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ

18:42 16.05.2025

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ

Մայիսի 16-ին Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դյուսեի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուքի հետ։ Դեսպան Խաչատրյանի և քաղաքապետ Դյուսեի հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Լիոնի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը, այս ուղղությամբ առկա ընթացիկ ծրագրերին։ Հայաստանի դեսպանը կարևորել է Լիոնի քաղաքապետի և […] ...

Քաղաքաշինական նորմերում ճկուն մոտեցում է նախատեսվել տնամերձ հողամասում կառուցապատում իրականացնելու դեպքում

18:36 16.05.2025

Քաղաքաշինական նորմերում ճկուն մոտեցում է նախատեսվել տնամերձ հողամասում կառուցապատում իրականացնելու դեպքում

Քաղաքացիների առաջարկները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն առավել ճկուն մոտեցում է նախատեսել տնամերձ հողամասերում կառուցապատում իրականացնելու դեպքում՝ փոփոխություն կատարելով ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։ Մասնավորապես՝ հանվել է տնամերձ հողամասերում բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու համար սահմանված 20%+20% հարաբերակցությունը պահելու պահանջը։ Քաղաքացիները կարող են ընտրել՝ ինչպես տնօրինել կառուցապատման համար […] ...

Ակումբը տապալել է մրցաշրջանը․ «Միլանի» գործադիր տնօրեն

18:30 16.05.2025

Ակումբը տապալել է մրցաշրջանը․ «Միլանի» գործադիր տնօրեն

Իտալական «Միլանի» գործադիր տնօրեն Ջորջո Ֆուռլանին համարում է, որ ակումբը տապալել է մրցաշրջանը: «Չի կարելի հերքել, որ մրցաշրջանը տապալված է: Չնայած նվաճել ենք Սուպերգավաթը, այնուամենայնիվ հեռու ենք այն նպատակներից, որոնք սահմանել էինք մրցաշրջանից առաջ: Կիսում ենք երկրպագուների հիասթափությունը: Լուրջ սխալներ ենք թույլ տվել: Հարկավոր է ուղղել դրանք, որպեսզի կրկին հայտնվենք այն դիրքում, որտեղ պարտավոր ենք […] ...

Առողջապահության նախարարությունը՝ ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մասին

18:25 16.05.2025

Առողջապահության նախարարությունը՝ ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մասին

Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի: 6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն և այժմ գտնվում է հետազոտությունների փուլում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: 2 անչափահասից մեկը ևս հոսպիտալացվել է, մյուսը` թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն: Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: […] ...

«Ուսանողների և երիտասարդների օրվա» առթիվ նախագահի նստավայր են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները

18:22 16.05.2025

«Ուսանողների և երիտասարդների օրվա» առթիվ նախագահի նստավայր են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները

Մայիսի 16-ին՝ «Ուսանողների և երիտասարդների օրվա» կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը հյուրընկալել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին: Նախագահի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ ուսանողները շրջայց են կատարել նախագահական նստավայրում: Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն Ակադեմիայի ուսանողներին բովանդակային մանրամասներ են ներկայացրել հայաստանյան պետական կառավարման համակարգում նախագահի ինստիտուտի դերի առանձնահատկությունների և գործառույթների վերաբերյալ, որին հաջորդել է զրույց-քննարկում […] ...

BACK_TO_TOP