18:48 17.08.2023
2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։
Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության զարգացումը Հայաստանում՝ հանդիսանալով մանկագիրների և նկարազարդողների ստեղծագործական ներուժի արտահայտման կարևոր հարթակ: Գրադարանը նաև hանրապետության մանուկներին ու պատանիներին սպասարկող գրադարանների մեթոդական կենտրոնն է, որն իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ՝ ուղղված մանուկների և պատանիների կրթական, մշակութային, գեղագիտական զարգացմանը:
Գրադարանի «Հեքիաթի դեսպաններ» նախագիծը «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթող Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ամեն տարի միանում է Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրին: Գրադարանի ներկայացրած «Հեքիաթի դեսպաններ» նախագիծը «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթող նախագծերից է:
«Հեքիաթի դեսպաններ» նախագիծի շրջանակում գրադարան են հրավիրվում է տարբեր մշակույթների մարդիկ, որոնք հեքիաթ են պատմում իրենց մայրենի լեզվով: « «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի շրջանակում մենք հնարավորություն ենք ունենում գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը տանելու նաև մարզեր՝ ծրագրում ներգրավելով տվյալ համայնքի երեխաներին: Նպատակը՝ մարզերում մշակույթի ապակենտրոնացումն է և տեղում երեխաների գեղարվեստական կրթության ժամանցի կազմակերպումը»,- նշում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ տարիներ շարունակ հաջողությամբ իրականացվող «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային ծրագիրը նախատեսվում է իրականացնել նաև Տավուշի մարզի Աչաջուր և Լոռու մարզի Սպիտակ համայնքների գրադարաններում: Նշված համայնքների գրադարաններում կկազմակերպվեն գրքի ճամբարներ, կբացվեն գրքի անկյուններ, ավելի քան 200 անուն գրականություն կնվիրաբերվի այս գրադարաններին, հիմնականում՝ մանկապատանեկան և եվրոպական ժառանգության թեմատիկայով:
Ծրագրի առաջին օրը նշված գրադարաններում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն իրենց մայրենի լեզվով հեքիաթներ կկարդան երեխաների համար: Հաջորդիվ 3 աշխատանոցներում կանցկացվեն վարպետության դասեր: Համայնքների երեխաներին կներկայացվի Եվրոպական ժառանգությանը նվիրված պատմություններ, տեղի կունենան նախապես ընտրված ստեղծագործությունների ընթերցում-քննարկումներ: Նկարազարդողների համար կանցկացվեն վարպետության դասեր և երեխաները կարդացած ստեղծագործությունների հիման վրա կցուցադրերն իրենց նկարչական գիտելիքներն ու հմտությունները: Որպես ծրագրի ամփոփում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կկազմակերպի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն երեխաների աշխատանքները: Օրվա շրջանակում երեխաները կայցելեն նաև տարբեր մշակութային հաստատություններ:
Մատենագիտությունը գրադարանի կարևոր գործառույթներից է
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը 1963 թվականից ծավալում է հրատարակչական գործունեություն. մինչ օրս կազմել և հրատարակել է ավելի քան 1000 մասնագիտական գրականություն: Դրանք մանկագիրների կենսամատենգիտություններն են՝ մանկական գրականության մատենագիտությունը՝ սովետահայ շրջանից մինչ մեր օրերը: Կազմվել և հրատարակվել են նաև մանկական թարգամանական գրականության, գրադարանավարների և ուսուցիչների համար մեթոդական ձեռնարկների մատենագիտությունները: Այս աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:
Վերապատրաստման և վարպետության դասեր՝ գրադարանային գործի մասնագետների համար
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մշտապես իրականացնում է գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ արդեն մի քանի տարի է՝ գրադարանը վերապատրաստման դասընթացներ է իրականացնում համայնքային, գյուղական, մարզային գրադարանների գրադարանավարների համար: Նախորդ տարիներին վերապատրաստվել են Արարատի, Արմավիր, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի համայնքային և մարզային գրադարանների գրադարանավարները: Այս տարի վերապատրաստվել են Սյունիքի և Տավուշի մարզի համայնքային, գյուղական, մարզային գրադարանների 50 գրադարանավարներ:
Ռուզան Տոնոյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը շարունակական է և հաջորդ տարի նախատեսում է վերապատրաստել դպրոցական գրադարանների գրադարանավարներին ևս. «Վերապատրաստման և վարպետության դասընթացների իրականացման համատեքստում անչափ կարևորում ենք նաև արտերկրի մեր գործընկերների փորձը: Մասնագիտական փորձի փոխանակման գործընթացը կարևոր է ոչ միայն մեր մասնագետների, այլև դրսի գործընկերների համար»:
2023 թվականի հոկտեմբերի սկզբին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի վերապատրաստման միջազգային եռօրյա դասընթաց՝ ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում՝ գրողների, հրատարակիչների, ուսուցիչների, մանկական հոգեբանների համար: Դասընթացը կվարի Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին: Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի միջազգային որակավորման վկայական:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...