17:33 18.08.2023
Այսօր տեղի է ունեցել Սնանկության մասին նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգային ուղղությունների վերաբերյալ քննարկումը, որին բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը:
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, Տիգրան Դադունցը նշել է, որ Կառավարությունը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու ի կատար ածել դատաիրավական բարեփոխումների օրակարգը՝ դատաիրավական ոլորտի զարգացման և արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
ՕԶԿ հիմնադրամի տնօրենը կարևորել է նաև սնանկության ոլորտում բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը:
Արդարադատության նախարարությունը, կարևորելով արդի միտումներին և զարգացող տնտեսական հարաբերություններին համահունչ սնանկության համակարգ ունենալու անհրաժեշտությունը, դեռ անցած տարի նախաձեռնել էր սնանկության ոլորտի օրենսդրության բարելավման գործընթաց: Բարեփոխումների նպատակն է սնանկության ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին և կարգավորել այն խնդիրները, որոնք չեն լուծվել նախկինում կատարված բարեփոխումներով կամ որոնց անհրաժեշտությունը բացահայտվել է այդ փոփոխությունների կիրառման շրջանակներում:
Սնանկության վարույթին առնչվող բոլոր հարցերը միատեսակ չափանիշներով և սկզբունքներով կարգավորելու կարևորությամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ նախատեսվել է սնանկության ունիվերսալ օրենսդրության մշակման ռազմավարական ուղղությունը, որի շրջանակներում առանձնացվել են հաջորդական երկու գործողություններ՝ օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի մշակում ու քննարկում, և հայեցակարգի հիման վրա վեր հանված կարիքների և ուրվագծված խնդիրների համատեքստում սնանկության մասին օրենսդրության մեկ միասնական իրավական ակտի նախագծի մշակում և քննարկում: Հարկ ենք համարում նշել նաև, որ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության համաձայն՝ սնանկության ոլորտի օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի մշակումը և քննարկումը նախատեսվում է ավարտել մինչև 2023 թվականի 2-րդ կիսամյակը, իսկ սնանկության մասին օրենսդրության մեկ միասնական իրավական ակտի նախագծի մշակումը և քննարկումը՝ մինչև 2024 թվականի 2-րդ կիսամյակը:
Ներկայումս, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ և միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ քայլեր են ձեռնարկվում համակարգային, համապարփակ և լիարժեք օրենսդրության հայեցակարգ մշակելու ուղղությամբ։
Սնանկության ոլորտի օրենսդրության բարեփոխումներն Արդարադատության նախարարությունն իրականացնում է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ և օժանդակությամբ՝ ԱԶԲ կողմից տարածաշրջանում իրականացվող «Մասնավոր հատվածի և Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի օրենսդրության և քաղաքականության զարգացան մասին» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում։
11:42 14.07.2025
Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%», «Կաթնաշոռ 18%» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու […] ...
11:36 14.07.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...
11:22 14.07.2025
Սպասարկելով քաղաքացու զանգը՝ դուք եք զգում համակարգի զարկերակը․ ամփոփվել է Ոստիկանության ՕԿԿ առաջին կիսամյակի աշխատանքըՀուլիսի 11-ին ՆԳ նախարարությունում ամփոփվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, ծառայողներ։ Անդրադառնալով նորակառույց կենտրոնի շենքային պայմաններին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ներկայումս Օպերատիվ կառավարման կենտրոնը ոստիկանության […] ...
11:05 14.07.2025
Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներումՀուլիսի 13-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։ Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով […] ...
10:58 14.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:50 14.07.2025
Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...