15:42 29.08.2023
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է ՀՀ քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասի և դրա վերականգնման ուղղությամբ 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:
Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է հանցագործությամբ պատճառված 2 մլրդ 735 մլն ՀՀ դրամի չափով վնաս։
Մասնավորապես վերականգնվել է ՝
• պետությանը պատճառված 2.022.936.000 ՀՀ դրամ գույքային վնաս,
• համայնքներին պատճառված 31.374.000 ՀՀ դրամի վնաս,
• իրավաբանական անձանց պատճառված 136.309.000 ՀՀ դրամի վնաս,
• ֆիզիկական անձանց պատճառված 544.479.000 ՀՀ դրամի վնաս։
2023թ․ ընթացքում նաև շուրջ 3 մլրդ 400մլն ՀՀ դրամ փաստացի վերականգնվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող՝ առանձին ավտոներկրող կազմակերպությունների առերևույթ հանցավոր գործունեության արդյունքում արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի գծով պարտավորությունների և հարկային վնասների՝ ամբողջությամբ զրոյացման արդյունքում։
Համեմատության համար նշենք, որ 2022թ․ ամբողջ տարվա ընթացքում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով վերականգնված ընդհանուր գույքային վնասը կազմել է 1մլրդ 705մլն ՀՀ դրամ։ Այսինքն 2023թ․ առաջին կիսամյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց վնասի վերականգնման ցուցանիշը 2022թ․ ամբողջ տարվա արդյունքը գերազանցում է շուրջ 60,5%-ով։
Վերոնշյալ ցուցանիշները չեն ներառում ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության աշխատանքի արդյունքները՝ հաշվի առնելով, որ այն ՀՀ քննչական կոմիտեի կազմում ընդգրկվել է 2023թ․ հունվարի 1-ից և համադրելի չեն կարող լինել 2022թ․ արդյունքների հետ։ Այդուհանդերձ, միայն նշված վարչության կողմից այս տարվա առաջին կիսամյակում ավարտված և ընթացիկ վարույթներով վերականգնվել է 9 մլրդ 690մլն ՀՀ դրամ գումարի չափով պետությանը պատճառված վնաս։
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...