20:34 02.09.2023
Թբիլիսյան շենքեր, բակեր ու կոլորիտային պատուհաններ, իսկ պատուհաններից այն կողմ՝ սիրով զբաղվող զույգեր: Գեղանկարչուհի Կարիշոկ Դուլյանի անհատական՝ Make love not war խորագրով ցուցահանդեսին կարելի է ծանոթանալ Թբիլիսիի Ազգային գրադարանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հայտնում է Ալիք մեդիան:
«Այն ինչ կատարվում է բակում, հստակ ցույց է տալիս, թե ինչպիսին են մարդիկ իրականում»,- ասում է երևանաբնակ նկարչուհի Կարիշոկ (Կարինե) Դուլյանը, ով տարիներ շարունակ ճարտարապետություն, արվեստ ու քաղաքաշինություն ուսումնասիրելուց ու այս ոլորտում աշխատելուց հետո, կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում վերջնականապես որոշել է՝ «կյանքը մեկն է, պետք է զբաղվել նրանով, ինչ սիրում ես» ու սկսել է նկարել:
Երեք տարվա ընթացքում Կարիշոկն արդեն հարյուրավոր նկարներ է հեղինակել ու հասցրել է հինգ անհատական ցուցահանդես ունենալ ԱՄՆ-ում, Երևանում ու Թբիլիսիում: Նա գտնում է, որ Թբիլիսին ու Երևանն իրենց կոլորիտային բակերով նման են իրար, ինչն էլ արտացոլում է իր գործերում:
Վերջին տարիների պատերազմները Կարիշոկին ստիպել են մտածել մարդկության էության ու ագրեսիայի ֆոնին՝ սիրո պակասի մասին.
«Կա մարդանման կապիկների տեսակ, որոնցից ամենաուշն ենք առանձնացել: Նրանք փոխանակ առաջին հերթին կռվեն՝ սիրով են զբաղվում, ու նրանց հարցերը միանգամից լուծվում են՝ առանց կոնֆլիկտի: Ես կուզեի մարդիկ մի փոքր ավելի շատ զբաղվեին սիրով՝ քան կռվով»,- հենց այս պատճառով էլ, Make love not war գաղափարախոսությունը գեղանկարչուհին տարածում է շենքերի ֆասադների նկարներով, որոնց պատուհաններում մարդիկ սիրով են զբաղվում:
Բացի շենքերից, Կարիշոկը թբիլիսյան ցուցահանդեսին ներկայացրել է նաև իր հեղինակած պեյզաժները, որոնք հիմնականում հորինված են: Այս նկարներից մեկը՝ «Մենակ չես» խորագրով կտավը, Կարիշոկի համար ամենահոգեհարազատն է:
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...
10:00 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...