Արա Բաբլոյանն ու Արման Թաթոյանը քննարկել են ներքաղաքական դրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Արա Բաբլոյանն ու Արման Թաթոյանը քննարկել են ներքաղաքական դրությունը

16:30 29.08.2018

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Ըստ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության՝ օրենսդիր մարմնի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են Սահմանադրության գերակայության հրամայականը, արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխոսության, բանակցությունների և քննարկումների մթնոլորտում:

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր  դիրքորոշումները ԱԺ նախագահի բարձրացրած հարցերի առնչությամբ.

երկրում ընթացող ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը:

Երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Սրա հետ էլ ուղղակիորեն կապվում է այլակարծության խթանումը. այն մեր երկրին հիմա հատկապես անհրաժեշտ է:

Անցումային արդարադատության մարմինների հնարավոր ձևավորման հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված է միջազգային փորձի ու չափանիշների ամբողջական ուսումնասիրություն: Այն կամփոփվի՝ հաշվի առնելով կառավարության կոնկրետ առաջարկները: Մեկ բան հստակ է. ցանկացած նոր մարմնի գործունեություն պետք է համապատասխանի Հայաստանի միջազգային պարտավորություններին և հիմնված լինի Սահմանադրության ու օրենքների վրա՝ առանցքում ունենալով մարդու իրավունքների երաշխավորման բարձր հանձնառություն և գործող մարմինների աշխատանքի արդյունավետությանը նպաստելու առաքելություն:

Դատարանների հետ կապված՝ պետք է նկատի ունենալ, որ պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա։ Սա էլ իր հերթին ենթադրում է դատական իշխանության անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, այնպես էլ դրանցից դուրս որևէ այլ մարմնից կամ անձից։ Դատական համակարգում առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել հետևողական, այդ թվում՝ կոշտ, բայց բացառապես իրավական եղանակներով:

Պետք է ապահովել իրավունքների պաշտպանության համակարգի անընդհատ զարգացում՝ բացառելով հետնահանջ արձանագրված ձեռքբերումներից: Մարդու իրավունքների պաշտպանն, առաջնորդվելով ապաքաղաքական ու անկողմնակալ աշխատանքի հիմնարար սկզբունքներով, կշարունակի գործադրել այդ ուղղությամբ առավելագույն ջանքեր, այդ թվում՝ աջակցելով կառավարության՝ դրան ուղղված նախաձեռնություններին:

Ցանկացած հարց պետք է քննարկվի և լուծվի համերաշխության ու երկխոսության պայմաններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:00 28.06.2025

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

Այս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...

BACK_TO_TOP