



19:09 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևան համայնքի հարակից «Գեղամա» հանգստյան գոտու ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 274 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 136 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։
Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։
Միջոցառումները շարունակվում են։
Հարգելի քաղաքացինե՛ր, նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ լճի կենսապաշարի վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։
22:55 15.08.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավային Կորեային Ազատագրման օրվա կապակցությամբՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներ և խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ Հայաստանը ձգտում է շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Warm congratulations & best […] ...
22:48 15.08.2025
«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Պրահայի «Սպարտայի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հայկական թիմը ևս պարտվել է, այս անգամ 1-2 հաշվով: Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնը առաջին խաղում պարտվել էր 1-4 հաշվով: ...
22:41 15.08.2025
Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցՕգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ […] ...
22:33 15.08.2025
Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Հայաստանը նրան առաջադրած երկրներից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշատակված այդ 7 պետություններից 5-ը պաշտպանել են Թրամփի առաջադրումը առաջին դեմքերի շուրթերով, այդ թվում նաև Հայաստանը, մեկը՝ կառավարության մակարդակով, մեկն էլ արտգործնախարարի մակարդակով: Բայց ի՞նչն […] ...
22:22 15.08.2025
Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի դեմ, ով ինձ արժանի կլինի․ ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը: «Դեռևս նորություններ չկան, սպասում ենք։ Լսել եմ, որ Իլյան ցանկանում է վերադառնալ հունվարին, բայց ես ցանկանում եմ մենամարտել մինչև հունվար։ Ես երկար ժամանակ չեմ մենամարտել, այնպես որ պատրաստ կլինեմ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Ես պատրաստ եմ […] ...
22:11 15.08.2025
TASS. Պուտինը և Թրամփը քննարկելու են գլոբալ ռազմավարական անվտանգությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը անպայման կանդրադառնան գլոբալ ռազմավարական անվտանգության թեմային։ Այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Այս թեման կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, ամբողջ աշխարհի համար։ Իհարկե, դրան կանդրադառնան», – նշել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով երկու երկրների առաջնորդների Ալյասկայում հանդիպման օրակարգի համապատասխան հարցին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների […] ...