ԼՂ բնակչությունն առերեսվում է արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի հումանիտար ծանր մարտահրավերների․ Միրզոյանը՝ ԱՄԷ ԱԳ նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

ԼՂ բնակչությունն առերեսվում է արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի հումանիտար ծանր մարտահրավերների․ Միրզոյանը՝ ԱՄԷ ԱԳ նախարարին

21:35 07.09.2023

Սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակցիները գոհունակությամբ արձանագրել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջև ձևավորվել է ամուր և դինամիկ կերպով զարգացող համագործակցություն՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների ավանդապես ջերմ կապերի վրա: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԱՄԷ-ը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը՝ պատրաստակություն հայտնելով համատեղ ջանքերով շարունակել տարբեր բնագավառներում փոխշահավետ երկխոսությունը:

Անդրադառնալով երկկողմ քաղաքական երկխոսության խորացմանը և համագործակցության կայուն առաջընթացի ապահովմանը՝ ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։

Երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման և ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում նշվել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության նշանակությունը: Նախարարներն ընդգծել են նաև, որ երկու երկրների միջև շաբաթական շուրջ 30-ի հասնող ուղիղ չվերթներն էականորեն նպաստում են երկկողմ գործարար կապերի, զբոսաշրջության, մշակութային և ապակենտրոնացված համագործակցության բնագավառների ակտիվացմանը: Այս առումով գոհունակությամբ նշվել է նաև առաջիկա օրերին Երևանում հայ-էմիրաթական գործարար ֆորումի անցկացումը: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են նաև բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբերանվտանգության, նորարարության բնագավառները: Քննարկվել է նաև երկկողմ օրակարգում հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտների ներառումը:

ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանն իր էմիրաթցի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը և հայկական կողմի տեսլականը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ շուրջ 9 ամիս տևող ապօրինի արգելափակմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն առերեսվում է արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի հումանիտար ծանր մարտահրավերների, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ:

Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ-ի միջազգային արդարարադատության դատարանի կողմից խնդրո առնչությամբ կայացված երկու որոշումների՝ Ադրբեջանի կողմից իրականացման անհրաժեշտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տղամարդը կաշառք էր տվել պարեկին․ նա ձերբակալվել է

13:49 05.05.2025

Տղամարդը կաշառք էր տվել պարեկին․ նա ձերբակալվել է

Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի 58-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Պարզվել է, որ տղամարդը չունի վարորդական իրավունքի վկայական։ Իրավախախտումից բխող վարչարարություն իրականացնելու նպատակով պարեկներն ավտոմեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որտեղ Բջնի գյուղի բնակիչ, 60-ամյա ուղևորը 30․000 ՀՀ դրամ է պարեկներից մեկին։ Տղամարդը ձերբակալվել է […] ...

Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց ռուսական շահերը հետապնդելու մեջ

13:44 05.05.2025

Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց ռուսական շահերը հետապնդելու մեջ

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց ռուսական շահերը հետապնդելու և այդ ուղղությամբ ծառայություններ մատուցելու մեջ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանի Հանրապետությունում: Նա ռուսական շահերը հետապնդող և միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական […] ...

Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը

13:40 05.05.2025

Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի Մ-17 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում մայիսի 5-ից 10-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո մայիսի 11-ին Մ-17 հավաքականը կմեկնի Բոսնիա և Հերցեգովինա մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնության երկրորդ ռաունդի մինի-մրցաշարին: Գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Ռոման   Խաչատրյան  –  Նոա-2 Արթուր   Պետրոսյան  –  Փյունիկ-2 Նուբար   Գիշյան  –  Ուրարտու-2 […] ...

Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ

13:35 05.05.2025

Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ

Թեհրանը պատրաստ է շարունակել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման շուրջ, և սպասում է հաջորդ հանդիպման ամսաթվին և վայրին Օմանից, որը միջնորդի դեր է կատարում։ Այս մասին հայտնել է Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մայիսի 3-ին նախատեսված խորհրդակցությունների հաջորդ փուլի հետաձգումը կատարվել է միջնորդի նախաձեռնությամբ և երկու […] ...

Վթարային շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է

13:28 05.05.2025

Վթարային շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային, 10/1 և սպորտդահլիճի 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու և առկա բնակարանային ֆոնդից բնակարաններ տրամադրելու միջոցով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտի

13:22 05.05.2025

Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտի

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ծրագրի շրջանակում հանգստի գոտում կառուցվել է նաև խաղահրապարակ՝ երեխաների համար, շատրվանային համալիր, ինչպես նաև առանձնացվել է շների համար նախատեսված տարածք: Այգում անցկացվել է նոր ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: ...

BACK_TO_TOP