Քաղհասարակության կազմակերպությունների մասնակցությամբ ՄԻՊ-ում քննարկում է անցկացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

Քաղհասարակության կազմակերպությունների մասնակցությամբ ՄԻՊ-ում քննարկում է անցկացվել

20:35 08.09.2023

ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Պաշտպանի հաստատությունում քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ քննակվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել արդիական խնդիրները:
Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը:
«Այսօր խնդիրները շատ են և բազմազան: Այս համատեքստում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նպատակները նույնն են` չնայած գործունեության կառուցակարգերի տարբերություններին: Հենց սա է առաջին պատճառը, որ կարևորում եմ այս ձևաչափով համագործակցությունը: Խնդիրների մասին պետք է անընդհատ բարձրաձայնել, իսկ դրանց լուծման ուղղությամբ պետք է համակարգային և անընդհատ աշխատանք իրականացնել, որպեսզի արդյունք գրանցվի», – ասել է Պաշտպանը:
 Իր հերթին Նաիրա Սուլթանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման անցկացման պատրաստակամության համար և շեշտել դեմ առ դեմ քննարկման և շարունակական համագործակցության կարևորությունը:
 Քննարկման մասնակիցներն անդրադարձել են զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների, ներառյալ՝ կյանքի իրավունքի պաշտպանությանը, խտրականության դեմ պայքարին, կանանց իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության կողմից բռնության կիրառման խնդրին, խնամքի կենտրոններում մարդու իրավունքների պաշտպանությանը և մի շարք այլ հարցերի, դրանց առնչույթամբ արձանագրված խնդիրներին և հասցեագրման ուղիներին:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ։
Հանդիպման ավարտին նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել նման ձևաչափով հանդիպումներ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

19:40 14.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...

Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

19:34 14.05.2025

Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...

Ուիթքոֆը Ստամբուլ կմեկնի ուրբաթ օրը. Reuters

19:23 14.05.2025

Ուիթքոֆը Ստամբուլ կմեկնի ուրբաթ օրը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ինքը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շրջանակում, հայտնում է Reuters-ը։ «Ուիթքոֆն ասել է, որ ինքը և պետքարտուղար Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ»,- ասվում է հրատարակության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային […] ...

Ես ինքս եմ խճճվել վարկածների մեջ․ Թիկնիզյանի գործակալը շփոթված է

19:14 14.05.2025

Ես ինքս եմ խճճվել վարկածների մեջ․ Թիկնիզյանի գործակալը շփոթված է

«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը նշել է, որ ինքն էլ է արդեն խճճվել տարբեր վարկածների մեջ, թե ինչու իր հաճախորդը չտեղափոխվեց «Զենիթ»՝ չնայած նախկինում շատ խոսակցություններ կային այդ հնարավոր տրանսֆերի մասին։ «Ինչո՞ւ Թիկնիզյանը չտեղափոխվեց «Զենիթ»։ Ես ինքս էլ եմ խճճվել վարկածների մեջ։ Սկզբում ասում էին՝ խնդիրը «Լոկոմոտիվն» է, որ նրանք շատ փող էին […] ...

Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայում և Պարագվայում ՀՀ դեսպան

19:03 14.05.2025

Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայում և Պարագվայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Բոլիվիայի Բազմազգ Պետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանին, […] ...

Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա տուժած

18:53 14.05.2025

Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա տուժած

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում […] ...

BACK_TO_TOP