19:40 10.09.2023
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Խորվաթիայի դեմ խաղից առաջ կիսվել է տպավորություններով։ Հաղորդում է armsport.am-ը։
«Հիանալի տրամադրություն ունեմ, ու ինձ լավ եմ զգում, այդպես միշտ է լինում, երբ Երևանում եմ ու հավաքականի ճամբարում։ Մեծ ցանկություն ունենք լավ արդյունքի հասնելու մեր տնային մարզադաշտում։ Չկա վախ, այո կա անհանգստություն, որը միայն մոտիվացիայի կվերածվի։ Խորվաթիան Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է։ Ուրախ կլինեմ վաղը խաղալ այնպիսի բարձրակարգ խաղացողների դեմ, ինչպիսիք ունի Խորվաթիան։ Հիմա ֆուտբոլում հեշտ խաղեր չկան, կարող եմ ենթադրել, որ կյանքիս ամենածանր խաղերից մեկն է լինելու։ Հատկապես, որ Խորվաթիայի թիմի կազմում տիեզերական խաղացողներ են հանդես գալիս։ Երջանիկ եմ լինելու Հայաստանի հավաքականում, երախտապարտ եմ հայ ազգին ու ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ ինձ վստահելու , հավատալու և այսքան լավ ինձ ընդունելու համար։
Թուրքիայի դեմ խաղը ամենալարված խաղերից էր նաև էմոցիաների առումով առանձնահատուկ էր, բայց այն, որ երկրպագուները փորձում էին մեզ հունից հանել, միայն ժպիտ էր առաջացնում, և դժվարություններ չառաջացրեց։ Հանդերձարանում բոլորս շատ տխուր էինք, շատ մոտ էինք հաղթանակին։ Յուրաքանչյուր խաղին տալիս ենք այն, ինչ ունենք,մեր բոլոր ուժերը։ Ուժեր կունենանք նաև Խորվաթիայի դեմ։ Բոլոր թիմակիցներով միմյանց լավ ենք զգում, չնայած որ այդքան էլ երկար ժամանակ չէ՝ մարզվում ենք միասին։ Բոլորիս համագործակցությունը բավականին լավ է, ու դրանում մեր մարզչական շտաբի ներդրումը շատ մեծ է։
Ի՞նչ գնահատական կտամ իմ խաղին․ երբեք իմ խաղը չեմ գնահատում։ Ավելի լավ է մարզչական շտաբին հարցնեք այդ մասին»,- ասել է Տիկնիզյանը։
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...
22:40 08.06.2025
Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումներըԵրկու օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգին դարձել էր բարձրարվեստ մշակույթի կենտրոն՝ հյուրընկալելով Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վաղը և հունիսի 10-ին դարձյալ նույն վայրում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն բալետի կախարդանքը, այս անգամ՝ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնի արտիստների կատարմամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ...