11:36 11.09.2023
Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի և ԱԶԲ գյուղատնտեսության, պարենի, բնության և մարզերի զարգացման գծով տնօրեն Յասմին Սիդդիքիի համատեղ հոդվածը պատմում է այն մարտահրավերների մասին, որոնց Հայաստանը բախվելու է գլոբալ տաքացման արդյունքում, ներկայացնում 4 հիմնական քայրեր, որոնք կնպաստեն հետևանքների զգալի մեղմանը։ Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.
Հայաստանը կանգնած է ջրային պաշարներին առնչվող լուրջ մարտահրավերների առաջ, ինչը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, և անհապաղ և երկարաժամկետ ռազմավարության կարիք ունի՝ սեփական ջրային ռեսուրսները ճիշտ օգտագործելու և կայուն գյուղատնտեսություն ապահովելու նպատակով:
Հայաստանը կանգնած է ջրային պաշարներին առնչվող լուրջ մարտահրավերների առաջ, ինչը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, և ունի անհապաղ և երկարաժամկետ ռազմավարության կարիք՝ սեփական ջրային ռեսուրսները ճիշտ օգտագործելու և կայուն գյուղատնտեսություն ապահովելու նպատակով: Անհրաժեշտ է չորս բաղադրիչներից բաղկացած մոտեցում։
Հայաստանը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ. 1929 և 2016 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը բարձրացել է 1.23°C-ով, ինչը գերազանցում է ջերմաստիճանի աճի համաշխարհային միջին ցուցանիշը։ 1935-ից մինչև 2016 թվականները տեղումների քանակը նվազել է գրեթե 9%-ով։
Ջրային ռեսուրսները կենսական նշանակություն ունեն երկրի համար, քանի որ մշակաբույսերի մոտ 80%-ի համար պահանջվում է ոռոգում, իսկ հիդրոէլեկտրաէներգիային բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 23-25%-ը: Ապագայի կանխատեսումները հուսադրող չեն։ Նախնական գնահատականներով, մինչև 2040 թվականը գետերի հոսքերը նվազելու են ավելի քան 13%-ով, իսկ մինչև 2070 թվականը՝ 27%-ով: Կանխատեսվում է, որ երկրի ամենամեծ քաղցրահամ ջրավազան և ոռոգման ջրի կենսական աղբյուր հանդիսացող Սևանա լճի միջին տարեկան գոլորշիացումը այս հարյուրամյակի ընթացքում կավելանա 30%-ով:
Նշված ազդեցությունները բացասաբար կանդրադառնան հայաստանյան կյանքի շատ ասպեկտների, և հատկապես՝ գյուղատնտեսության վրա: Կանխատեսվել է, որ առաջիկա 100 տարիներին հողի խոնավության մակարդակը կնվազի 30%-ով. հողերի արտադրողականությունը կարող է նվազել 24%-ով։
Այս միտումները վնաս կհասցնեն գյուղական բնակչության, հատկապես՝ ավելի ու ավելի սակավացող ջրային ռեսուրսներին ապավինող գյուղացիների կենսապահովման միջոցներին, ավելի մեծ ճնշում կգործադրեն ազգային պարենային անվտանգության վրա և հնարավոր է, որ կխորացնեն ջրի նկատմամբ մրցակցային պահանջարկը տարբեր ջրօգտագործողների շրջանում․ զորօրինակ՝ ջրային պաշարների օգտագործումը քաղաքների և էլեկտրաէներգիայի համար:
Գիտակցելով կլիմայի ազդեցությունների նկատմամբ սեփական խոցելիությունը՝ Հայաստանի կառավարությունը ջրային ռեսուրսների կառավարումը սահմանել է որպես առաջնահերթություն: Սակավ ջրային ռեսուրսները պետք է օգտագործել առավել արդյունավետ ձևով։ Սա նշանակում է նույն քանակության ջրով ավելի շատ բերքի աճեցում կամ, անհրաժեշտության դեպքում, ոռոգման համար ջրային պաշարների կուտակման ապահովում:
Սակավ ջրային ռեսուրսները պետք է օգտագործել առավել արդյունավետ ձևով։
Այդ նպատակով պետք է ընդունել չորս բաղադրիչներից բաղկացած մոտեցում․
Ապագային միտված մտածողություն՝ կլիմայի դիտանկյունից․ Կլիմայի փոփոխության ռիսկերի առավել մանրամասն գնահատումները տարածաշրջանային կամ նույնիսկ տարածքային մակարդակում կարող են վերհանել թեժ կետերը կամ այն վայրերը, որտեղ ջրի սակավության ռիսկն ամենաբարձրն է: Ռիսկահեն մոտեցումը կարող է առաջնահերթություն տալ ջրային ռեսուրսների ենթակառուցվածքներին, ինչպիսիք են՝ ամբարտակները և ոռոգման համակարգերը, արդիականացման մասով, և վերհանել ամենախոցելի համայնքները: Ավելի փոքր քանակի ջուր օգտագործելու, բայց նույն քանակությամբ բերք աճեցնելու նպատակից ելնելով՝ այս համայնքներին այլընտրանքային կենսապահովման միջոցներով, ջրի պահպանության տեխնիկայով և բարելավված տեխնոլոգիաներով աջակցելն առանցքային նշանակություն կունենա փոփոխվող կլիմայի պայմաններում գյուղական բնակչության բարեկեցության համար: Սույն վերլուծությունը, որը հիմնավորվում է ջրի մատչելիությանը և օգտագործմանը վերաբերող՝ մշտադիտրակման ավելի լավ տվյալներով, պետք է որ լավ հիմք հադիսանա ջրային ոլորտում ներդրումների համապարփակ ռազմավարության համար։
Ջրային պաշարների կուտակման ավելացում – Կապսի ջրամբարը՝ արագ տեմպերով հաջողության գրավական է: Կլիմայի ավելացող փոփոխականությունը կառավարելու, և գյուղատնտեսական մշակաբույսերի աճի սեզոնի որոշիչ ժամանակահատվածներում կամ էլեկտրաէներգիայի արտադրության համար չափազանց շատ կամ քիչ ջրից խուսափելու եղանակներից մեկը ջրային պաշարների կուտակումն ավելացնելն է: Երկրում կա 81 ջրամբար, որոնց բարելավման արդյունքում հնարավոր կլինի ավելացնելու ջրի կուտակումը և ուղորդել ջրի հոսքը հոսանքն ի վար՝ ոռոգման ջրի առավել հուսալի մատակարարման ուղղությամբ: Հիանալի օրինակ է Կապսի ջրամբարի ընդլայնումը։ Հայաստանում տասնամյակներ շարունակ գիտակցվել է այս նախագծի կարևորությունը։ Վերջինիս առաջին փուլն այժմ շինարարության ընթացքում է, նախագիծը գնահատվել է 74 միլիոն եվրո: Սակայն 25-40 միլիոն եվրոյի հավելյալ ներդրումով Հայաստանը կարող է ընդլայնել այս ջրամբարը՝ այն 25 միլիոն խորհանարդ մետրից հասցնելով մինչև մինչև 60 միլիոն խորհանարդ մետրի։ Պետք է նաև նշել, որ առաջին և երկրորդ փուլերի միաժամանակյա շինարարության դեպքում կառավարությունը կտնտեսի մոտավորապես հաշվարկված 6 միլիոն եվրո, որը կծախսվի նախագծերն առանձին-առանձին իրականացնելու դեպքում․ անհրաժեշտ է երկրորդ փուլին ձեռնամուխ լինելու որոշումը կայացնել հիմա՝ այդ խնայողություններն ամրագրելու նպատակով:
Գործող ոռոգման ենթակառուցվածքների արդիականացում. Մինչ գյուղացիների դաշտեր հասնելու պահը ջրամբարների ջրերի 70%-ի կորուստ է լինում ։ Սա ավելի քան երկու անգամ գերազանցում է եվրոպական միջինը։ Այս կորուստները մեծապես պայմանավորված են խորհրդային ժամանակաշրջանից եկող հնացած ենթակառուցվածքներով: Վերջիններիս բարենորոգումը ծախսարդյունավետ մոտեցում է, որը նվազագույնի կհասցնի բնապահպանական և սոցիալական ազդեցությունները:
Ջրային պաշարների կառավարման հզորացում. Հայաստանում ջրային տնտեսության կառավարումը իրականացվում է տարբեր պետական գերատեսչությունների միջոցով։ Ջրային կոմիտեն պատասխանատու է ջրային ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ջրային ռեսուրսների, իսկ Ֆինանսների նախարարությունը՝ նոր ներդրումների բյուջետավորման համար և այլն: Շահերի նման լայն բազմազանությունը կարող է թուլացնել որոշումների կայացման գործընթացը: Այլընտրանքային կառուցվածքը կարող է նախատեսել մեկ նախարարությանը ողջ իրավասությամբ օժտելը կամ ոռոգման համակարգերի գործարկումն ու կառավարումը օգտագործողների խմբերին փոխանցելը: Արդյունավետ ղեկավարումը կարող է ոչ միայն արագացնել ընդհանուր ռազմավարությանը, այդ թվում՝ Կապսի ջրամբարի ընդլայնմանը և վերանորոգմանը վերաբերող որոշումները, այլև արդյունավետ համակարգել ջրային ոլորտի դոնորներին:
Թեև ջրային ռեսուրսների համապարփակ ռազմավարությունը կատարյալ է, սակայն այն չպետք է ուշացնի կլիմային առնչվող հրատապ ներդրումները: Պետք է առաջնահերթություն տալ այնպիսի ողջամիտ ներդրումների, որոնցից կօգտվեն ջրօգտագործողները թե՛ այսօր, թե՛ ապագայում:
22:55 15.08.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավային Կորեային Ազատագրման օրվա կապակցությամբՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներ և խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ Հայաստանը ձգտում է շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Warm congratulations & best […] ...
22:48 15.08.2025
«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Պրահայի «Սպարտայի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հայկական թիմը ևս պարտվել է, այս անգամ 1-2 հաշվով: Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնը առաջին խաղում պարտվել էր 1-4 հաշվով: ...
22:41 15.08.2025
Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցՕգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ […] ...
22:33 15.08.2025
Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Հայաստանը նրան առաջադրած երկրներից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշատակված այդ 7 պետություններից 5-ը պաշտպանել են Թրամփի առաջադրումը առաջին դեմքերի շուրթերով, այդ թվում նաև Հայաստանը, մեկը՝ կառավարության մակարդակով, մեկն էլ արտգործնախարարի մակարդակով: Բայց ի՞նչն […] ...
22:22 15.08.2025
Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի դեմ, ով ինձ արժանի կլինի․ ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը: «Դեռևս նորություններ չկան, սպասում ենք։ Լսել եմ, որ Իլյան ցանկանում է վերադառնալ հունվարին, բայց ես ցանկանում եմ մենամարտել մինչև հունվար։ Ես երկար ժամանակ չեմ մենամարտել, այնպես որ պատրաստ կլինեմ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Ես պատրաստ եմ […] ...
22:11 15.08.2025
TASS. Պուտինը և Թրամփը քննարկելու են գլոբալ ռազմավարական անվտանգությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը անպայման կանդրադառնան գլոբալ ռազմավարական անվտանգության թեմային։ Այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Այս թեման կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, ամբողջ աշխարհի համար։ Իհարկե, դրան կանդրադառնան», – նշել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով երկու երկրների առաջնորդների Ալյասկայում հանդիպման օրակարգի համապատասխան հարցին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների […] ...