19:00 17.03.2018
Երեկ երեկոյան Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում նախկին կաթսայատան փլուզման հետևանքով վնասվել են դրա հարևանությամբ գտնվող բնակելի տները: Կառույցին հարակից գտնվող տանը քարաթափումներ են եղել ու վնասել տանիքի կառուցատարրերը:
Հին կաթսայատունը, որը ժամանակին մոտ 10 շենքի ջեռուցում է ապահովել, 30 տարի է՝ վթարային վիճակում է: Այն նաև սեփականատեր ունի: Կաթսայատունն ու հարակից տարածքը 5 տարի առաջ վաճառվել են: Տարածքի բնակիչների համար վտանգավոր է ոչ միայն փլուզված շինությունը, այլև կաթսայատան խողովակը, որը կարող է ուժգին քամու հետևանքով ընկնել տների վրա:
25 մետր բարձրություն ունեցող խողովակը ապամոնտաժելու հարցով բնակիչները բազմաթիվ դիմումներ են գրել քաղաքապետարան, որտեղից եկել և ուսումնասիրություններ են արել, ինչի արդյունքում եկել են այն եզրակացության, որ խողովակն այնքան վտանգավոր չէ, որքան բնակիչներն են ներկայացնում:
Գյումրիի քաղաքապետարանի մասնագետները պնդում են, որ եթե խողովակը գտնվում է մասնավոր անձի տարածքում, ապա պետք է հենց սեփականատերը զբաղվի ապամոնտաժման աշխատանքներով: Հիմա ուսումնասիրություններ են անում՝ պարզելու, թե խողովակը համայնքի հաշվեկշռո՞ւմ է գտնվում, թե՞ ոչ:
20:43 08.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանումՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...
20:30 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՄոսկվաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ...
20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...