21:22 29.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին հողերի մշակության համար հասցեական աջակցության տրամադրման վերաբերյալ:
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է այդ նպատակով մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ուղղակի աջակցություն տրամադրել որոշակի կատեգորիայի գյուղացիական տնտեսություններին:
Նախատեսվում է այն իրականացնել որպես պիլոտային ծրագիր` այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար: Նախարարը նշել է, որ խոսքը գնում է մոտ 2700 հեկտարի մասին, և ակնկալվում է, որ պետական աջակցության ծավալը կկազմի մոտավորապես 185 մլն դրամ: Ծրագրի նպատակը հանրապետությունում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի ավելացումն է, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացումը և տարածքային անհամամասնությունների մեղմումը։
Ա. Խաչատրյանի խոսքով՝ գաղափարը քննարկվել է մարզային այցելությունների ժամանակ, և, ընդհանուր առմամբ, արձագանքը դրական է: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդակցության մասնակիցներն իրենց կարծիքներն են հայտնել ծրագրի առնչությամբ, հանդես եկել մի շարք առաջարկություններով:
Քննարկվել են նախորդ տարիներին պետական աջակցությամբ ՝ դիզվառելիքի, պարարտանյութի, սերմացուի ծրագրերի արդյունավետությանը և հասցեականությանը, առաջարկվող շահառու համայնքների ընտրությանը, կոոպերատիվների ձևավորմանը վերաբերող և մի շարք հարցեր: Վարչապետն, ամփոփելով քննարկումը, ընդգծել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում գյուղատնտեսության ոլորտին աջակցելու և այդ աջակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, և այս առումով կարևոր է, որ քննարկվող ծրագրով տրամադրվելիք պետական աջակցությունը հասնի ուղիղ շահառուին՝ առանց միջնորդավորված օղակների:
«Դիզվառելիքի, սերմացուի ծրագրերը, որոնց մասով մամուլում էլ են տասնյակ հրապարակումներ եղել՝ թե ուր են գնում և ոնց են գնում, պետք է ուղղակի չանել և տրանսֆորմացնել ուրիշ ծրագրերի», – նշել է կառավարության ղեկավարը և հանձնարարել պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում քննարկել ներկայացված առաջարկությունները, լրամշակել նախագիծը և վերջնական տեսքով ներկայացնել կառավարության քննարկմանը:
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
21:00 28.06.2025
Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետԱյս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...
20:52 28.06.2025
Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայումԲասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել Հունաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում։ 20 խաղում նա վաստակել էր 437 միավոր և առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի […] ...
20:45 28.06.2025
Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքինԱմերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...
20:30 28.06.2025
ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելովԻրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...