11:16 29.09.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ստեփանակերտից բռնի տեղահանվածների Հայաստան տեղափոխման ընթացքում իրականացվող քայլերին: Նա մասնավորապես գրել է.
«Համացանցում նկարներ եմ տեսնում, որոնք վերնագրված են իրավիճակային կամ վիզուալ զգացողություններով։ Իրավիճակն իրոք ողբերգական է, սա դասական առումով գաղթ է, որը ժամանակակից դիվանագիտական լեզվով կոչվում է բռնի տեղահանում, էթնիկ զտում։ Սրանցով սակայն ողբերգությունը չի պակասում։
Հիմա մի քանի փոքր դետալ։
Գորիսի հաշվառման կենտրոնում արցախցի մեր հայրենակիցները նախ կարիքի գնահատում են անցնում, սնվում, հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ ստանում կամ վերցնում, որքան անհրաժեշտ է իրենց։ Տեղում աշխատում են բժիշկներ, հոգեբաններ, կամավորներ, ՄՍԾ աշխատակիցներ և այլն։ Այնուհետև նրանք, ովքեր գնալու տեղ ունեն ու մեքենա, գնում են։ Վառելիքն անվճար է տրվում։ Նրանք, ովքեր չունեն, ծանոթանում են տարբեր մարզերում առկա ժամանակավոր կացարանների ինֆորմացիայի հետ։
Դրսում կանգնած են ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ, տաքսիներ։Երբ լրանում են տվյալ տրանսպորտի նստատեղերը, այն ուղևորվում է որևէ համայնք։ Պրոցեսը կարող է տևել 1 ժամից մինչև մի քանի ժամ, հազար ու պատճառով` ընտանիքի մյուս հատվածին են սպասում, բուժ. օգնություն են ստանում, սնվում են, հաշմանդամություն ունեն հատուկ միջոցի կարիք կա, զուգարան են գնում, այդքան օր ու ժամ մեքենայի մեջ մնալով ուզում են դրսում պարզապես կանգնեն, պառկեն, լաց լինեն, խոսեն, գրկախառնվեն…..մի խոսքով։
Բարձրախոսով հայտարարվում է , որ այսինչ համայնք գնացող միկրոավտոբուսը շարժվում է։ Կամավորների օգնությամբ մարդիկ նստում ու շարժվում են։
Մինչ շարժվելը դրսում կամ ներսում մարդիկ հնարավոր է գետնին նստեն կամ գլխակորույս ու անթարթ ժամերով նստեն ու չխոսեն, սնվեն, սրճեն, լռեն։
Նկարել իմ նկարագրածը ու անկապ վերնագրել, ճիշտ չէ։
Այո, կան մարդիկ, որ հենց հիմա էլ կացարանի կարիք ունեն։ Այդ մարդիկ հրաժարվում են մարզ գնալ, ընտրելով միայն Երևանը, Էջմիածինն ու Աբովյանը։ Բայց պիտի տեղ էլ լինի ախր։ Ժամերի ընթացքում սպառվել են առաջարկվող կացարանները։
Սա իրենց ընտրությունն է։Էնպես է ստացվել, որ ՀՀ֊ն մի մեծ քաղաք ունի ու շատ փոքր համայքներ, որտեղ առաջարկվում է մնալ ժամանակավորապես մինչև վարձակալության ծրագրի մեկնարկը։
Եթե անկեղծ, ապա փոքր համայնքերում ինտեգրումն ու մարդկային ջերմությունն ավելի մեծ է, քան Երևանում։ Գուցե սուբյեկտիվ է կարծիքս։Հայաստանը մեր մեծ տունն է, սահմանափակ հնարավորություններով, երեք օրում 75 հազարից ավել քաղաքացի ընդունելն այն էլ այս պարագայում հեշտ չէ։ Ի վերջո արցախցիներն էլ շուտով կտեսնեն, որ Հայաստանն էլ առքի ու փառքի մեջ կորած չէ, պատերազմող երկիր է տարիներ շարունակ։ Մի օրի ենք բոլորս։ Դրա համար պետք չէ արհամարհել ու մեղադրանքների տարափ լցնել ոչ ոքի վրա, բարդ ու ճգնաժամային օրեր են, պիտի հաղթահարենք միասին։ Ծանր ու դաժան ապրումների մեջ գտնվող արցախցուն պետք չէ նկարել ու ասել` մեքենայի մեջ են քնում։ Պիտի հարցնել` ինչու եք հրաժարվում Ջերմուկի հյուրանոցից , ինչու եք հրաժարվում Ղապան գնալ , ժամանակավոր մնացեք, մինչև բնակարան կվարձակալի պետությունը, կարևորը անվնաս եք, էրեխեքը ողջ են, ամեն բան կանցնի, մի քիչ դինջացեք, տուն կգտնենք ձեզ հարմար։
Ես էսպես եմ հասկանում, կարող է սխալ եմ։
Ախպոր պես, դիվիդենտ մի հավաքեք, կամ որ կոչ եք անում գալ Երևան ու տուն պահանջել, գուցե հրավիրողն էլ օգնի՞։
Շուտով վարձակալության ծրագիրը կսկսենք, վախենալու ոչինչ չկա, կանչել եք, ընդունեք։
Իսկ ազատ տուն ունեցողներին ու անռեալ վարձավճար ուզողներին մեկ հարց` դուք խիղճ ու աստված ունե՞ք….
Մի՛ վարվեք դիմացինի հետ այնպես, ինչպես չեք ուզենա, որ ձեզ հետ վարվեն։
Դժվար է, ծանր է, խենթանալու չափ ցավոտ է, բայց պիտի էս ճգնաժամը կառավարելի դարձնենք»։
19:06 03.05.2025
ՃՏՊ Պարույր Սևակի փողոցում․ կա տուժած18:55 03.05.2025
Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացումըՌուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրահմանյամ Ջայշանքարը ուրբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հնդկական-պակիստանյան հարաբերությունների վատթարացումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հնդկական համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև հնդկական-պակիստանյան հարաբերությունների սրումը Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ը նշել […] ...
18:46 03.05.2025
Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համարՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերագույն Ռադայում կան կողմեր, որոնք չեն ցանկանում վավերացնել ուկրաինական ընդերքի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, նրա խոսքերը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնի և Կիևի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ: Ինչպես հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար […] ...
18:34 03.05.2025
Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ ՊեսկովՌուսաստանի առաջարկած զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի վարչակարգի պատրաստակամությունը՝ փնտրելու խաղաղ կարգավորում, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի առաջարկած Զատկի զինադադարի, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոների համար զինադադար հայտարարելու ներկայիս նախաձեռնության նպատակն է, որպեսզի մենք փորձարկենք Կիևի պատրաստակամությունը՝ ուղիներ գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության համար։ Մենք կսպասենք […] ...
18:22 03.05.2025
Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցըՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը ուժի մեջ է, և նա լավ մարզավիճակում է, ասել է նրա կուսակցության պատգամավոր Յան Ռիխտերը։ Ավելի վաղ սլովակական Markíza հեռուստաալիքը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ առանց բացատրության չեղարկել է իր աշխատանքային ծրագիրը։ Հեռուստաալիքը հիշեցրել է, թե ինչպես […] ...
18:10 03.05.2025
Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր ժամանման մասին Մոսկվա։ «Ես նման տեղեկություն չունեմ։ Հիմա ամերիկյան լրատվամիջոցները շատ տարբեր հաղորդումներ են տալիս։ Երբեմն զարմանում ես, երբեմն՝ չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց, այս դեպքում, ես պարզապես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողներին ասել […] ...