12:31 01.10.2023
Չինական Chang’e-6 զոնդը կուղարկվի Լուսնի հեռավոր կողմ՝ հող հավաքելու համար 2024 թվականին: Սա կլինի առաջին նման նախագիծը Երկրի բնական արբանյակի հետախուզման պատմության մեջ, հայտարարում է Չինաստանի տիեզերական տարածության ազգային վարչությունը (CNSA):
«Ներկայումս Լուսնի հետախուզման ծրագրի Chang’e-6 առաքելության մշակումն ընթանում է ըստ պլանի, մեկնարկը նախատեսված է մոտավորապես 2024 թվականին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զեկույցում նշվում է նաև, որ առաջին անգամ հողը կհավաքվի Լուսնի հեռավոր կողմից. մնացած բոլոր նմուշները վերցվել են Երկրի արբանյակի տեսանելի մասից: Որպես նախնական վայրէջք է ընտրվել Հարավային բևեռ-Այթկեն ավազանի տարածքը:
Զոնդը կուղեկցվի և կկառավարվի Queqiao-2 ռելե արբանյակով, որը նախապես տիեզերք կուղարկվի 2024 թվականի առաջին կեսին։
20:15 02.07.2025
Հուլիսի 3-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումըՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի, Հաղթանակ 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ս․Գևորգյան, Մելքումովի փողոցների մի հատվածի առանձնատների, Օղակաձև և Սոսեի փողոցների առանձնատների գազասպառողների […] ...
19:54 02.07.2025
Հայտնի բլոգեր Ջեյք Փոլը WBA-ի վարկածով լավագույն 15 բռնցքամարտիկների շարքում էԱմերիկացի հայտնի բլոգեր Ջեյք Փոլը ընդգրկվել է բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով առաջին ծանր քաշային կարգի (մինչև 90,72 կգ) լավագույն 15 բռնցքամարտիկների ցանկում։ Նա 14-րդ տեղում է։ Հունիսի 29-ին Փոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Խուլիո Սեզար Չավես-կրտսերին։ WBA-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվելու շնորհիվ 28-ամյա Փոլը հետագայում կարող է հնարավորություն ստանալ մենամարտելու […] ...
19:47 02.07.2025
70-ամյա տղամարդը Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է ապօրինի հրազենՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքները։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 30-ին Աբովյան քաղաքի 70-ամյա բնակիչը բաժին է կամավոր ներկայացրել 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
19:42 02.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 3-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
19:33 02.07.2025
ՀԱՄԱՍ-ը խորհրդակցություններ է անցկացրել հրադադարի համաձայնագրի շուրջՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ խորհրդակցություններ է անցկացնում՝ քննարկելու միջնորդների առաջարկները՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու համար։ Շարժումը նշել է, որ միջնորդները ջանքեր են գործադրում «շրջանակային համաձայնագրի հասնելու և լուրջ բանակցություններ սկսելու» համար։ «Մենք գործում ենք մեծ պատասխանատվությամբ և անցկացնում ենք ազգային խորհրդակցություններ՝ քննարկելու միջնորդ եղբայրների առաջարկները՝ համաձայնության հասնելու համար, որը կերաշխավորի ագրեսիայի դադարեցումը […] ...