16:02 29.09.2023
Որպես տարածքում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպություն՝ մեր թիմերը օգնություն են տրամադրում կարիքավոր մարդկանց: Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից։
«Հաշվի առնելով հումանիտար կարիքները՝ ԿԽՄԿ-ն մեծացնում է իր աշխատանքի ծավալը տարածաշրջանում՝ ավելացնելով առողջապահական, դատաբժշկական, զինամթերքով աղտոտված տարածքների, պաշտպանության և այլ ոլորտներում մասնագիտացած իր անձնակազմը:
Վերջին օրերին աշխատել ենք հետևյալ ուղղություններով.
Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել են հարյուրավոր մարդիկ։ Մեր բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել՝ ապահովելով այրվածքների վիրակապման պարագաներով ու ծանր այրվածքների բուժման համար անհրաժեշտ դեղորայքով, այնուհետև շտապօգնության մեքենայով կազմակերպել ենք ծանր վիճակում գտնվող 75 հիվանդների տարհանումը։
Սեպտեմբերի 23-ին Լաչինի ճանապարհով տեղափոխել ենք 66 տոննա ալյուր, բժշկական պարագաներ, 28,000 տակդիր և 1,500 լիտր վառելիք՝ տեղի բուժհաստատությունների գեներատորների աշխատանքն ապահովելու համար:
Հարյուրավոր մարդիկ կորցրել են կապը իրենց հարազատների հետ և դիմում են մեզ՝ այս հարցում աջակցություն ստանալու համար։
Աշխատում ենք իշխանությունների հետ՝ օգնելու տարհանել մարդկանց զոհված հարազատների աճյունները։
Եթե ունեք ընտանիքի անդամ, որն անհայտ կորել է կամ, կարծում եք, որ ձերբակալվել է, կամ ստիպված եք եղել թողնել Ձեր հարազատին կամ նրա աճյունը, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով․
+ 374 98 25 52 73
+ 374 77 08 20 27
+ 374 99 01 11 42»,-նշված է հաղորդագրության մեջ։
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...